27/07/2017 15:30
Սահակաշվիլիի կողմնակիցները հայտնել են, որ նա ԱՄՆ-ում է
Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի ռուխ» կուսակցությունում հայտարարել են, որ իրենց առաջնորդն ԱՄՆ-ում է, սակայն, երբ կվերադառնա, հայտնի չէ:
«Սահակաշվիլին արդեն մի քանի օր է ԱՄՆ-ում է», - ասել է ТАСС-ի թղթակցին շարժման ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե երբ Սահակաշվիլին կվերադառնա Ուկրաինա: Մինչդեռ Սահակաշվիլիի կուսակցությունն ու կողմնակիցները հավաքվում են Կիևի Անկախության հրապարակում իրենց առաջնորդին սատարելու նպատակով
«Մեր բոլոր ուժերն ուղղված են արդարության հասնելուն Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու հարցում: Մենք չենք կարող ամեն ինչ այսպես թողնել, դա անարդար է: Մեր նպատակն է պաշտպանել Ուկրաինայի քաղաքացու իրավունքները», - ասել է կուսակցության ներկայացուցիչը: