27/07/2017 11:31
Ավիատոմսերի գները բարելավել, վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացումը պարզեցնել. Վարչապետի հանձնարարականը
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։
«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների ու ավիափոխադրումների շեշտակի աճ», - ասաց վարչապետը։
Նա ընդգծեց՝ չնայած դրական արդյունքներին՝ դեռ առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող ու խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն։
Կարեն Կարապաետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարին ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների՝ Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման պարզեցման հնարավորությունն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։
Վարչապետը Քաղավիացայի գլխավոր վարչության պետին հանձնարարեց մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ։