27/07/2017 11:48
Իսրայելը հավաքել է Տաճարի լեռան արգելապատնեշները (Տեսանյութ)
Իսրայելի իշխանություններն ապամոնտաժել են մետաղական կոնստրուկցիաները, որոնք մնացել էին Տաճարի լեռան գլխավոր մուտքի մոտ` փորձելով կարգավորել մոտ երկու շաբաթ շարունակվող կոնֆլիկտը կրոնական սրբավայրի շուրջ, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով տեղի հեռուստատեսության Երկրորդ ալիքին։
Ցուցադրված տեսանյությում երևում է, թե ինչպես են աշխատողները գիշերը հավաքում են մի շարք արգելապատնեշներ, որոնք պետք է բազմությանն ուղղեին մետաղորսիչերի կողմ: Նրանք հանել են նաև հարմարանքները, որոնց վրա նախկինում տեղադրված են եղել տեսախցիկներ։ Էլեկտրոնային սարքավորումներն այնտեղից տարել են դեռևս 2 օր առաջ։
Գիշերը բազմաթիվ հավատացյալներ ցնծացել են փողոցներում, սակայն դեռևս չեն վերադարձել Տաճարի լեռ՝ սպասելով իրենց կրոնական առաջնորդների եզրակացությանը։