27/07/2017 18:31
Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի դեսպանատան միջև կնքվել է պայմանագիր
Կառավարության որոշմամբ թույլատրվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Չեխիայի Հանրապետության դեսպանատան տրամադրած դրամաշնորհային միջոցների տնօրինման համար:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակում մարզում կիրականացվեն «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացներ և բնակչության շրջանում քարոզչության նպատակով կպատրաստվեն նյութեր: