27/07/2017 11:16
Վարչապետը հանձնարարեց ապահովել 2017-2018թթ. ուստարվա պատշաճ մեկնարկը
2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մենարկը ապահովելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարական հնչեցրեց։
Նա ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ու ՀՀ մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց մինչև օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականոցվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։
«Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում», - նշեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ Հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների ուսումնական հաստատությունների մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ։
«Խնդիրը ինչի մասին է, հասկանալի է՝ շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներն ավարտում ենք, կենցաղային պայամանները աշակերտների համար պատշաճ չի, այն, ինչը պլանավորում ենք, հստակ ու խիստ ժամկետներով հետևենք», - ընդգծեց Կ. Կարապետյանը