27/07/2017 13:31
Ղազախստանում օդանավ է կործանվել. կա երկու զոհ (Տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 27-ին, Ղազախստանում կործանվել է «Կազավիա» ավիաընկերությանը պատկանող ՅԱԿ-12 օդանավը:
Այն ընկել է Պանֆիլովի շրջանում՝ Շոլակայ գյուղի մոտ, որը Ժարկենթայից 10 կմ հյուսիս է գտնվում, հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Օդանավում եղել է երկու մարդ, այդ թվում՝ օդաչուն: Նրանք զոհվել են: Անձնակազմն իրականացնում էր ավիաքիմիական աշխատանք:
Քննություն է կատարվում: