28/07/2017 10:47
Արցախում «ԶԻԼ-130»-ը պայթել է հակատանկային ականի վրա
Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ստացված տեղեկության համաձայն, Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, տեղեկացնում է Արցախի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ պայթունի հետևանքով տուժածներ չկան:
Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք: