28/07/2017 12:38
Բուլղարիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել
Բուլղարական Բուրգաս քաղաքից ոչ հեռու ուրբաթ առավոտյան ավտոբուս է այրվել: Փոխադրամիջոցում եղել է 10 ռուս զբոսաշրջիկ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Ինչպես նշվում է` ավտոբուսն այրվել է Բուրգաս-Չեռնոմորեց մայրուղու վրա։ Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, զբոսաշրջիկներն օդանավակայան են տեղափոխվել մեկ այլ ավտոբուսով։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հրդեհի պատճառը կարող է լինել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը։