28/07/2017 09:59
Գեղարքունիքի նախկին մարզպետի դուստրը և Ներսիկ Իսպիրյանի որդին կամուսնանան. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի երկու շաբաթից՝ օգոստոսի 10-ին պատրաստվում է ամուսնացնել դստերը՝ Արմինեին։ Հարսանիքն առավել ուշագրավ է դարձել, քանի որ պատգամավորի փեսան լինելու է ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի որդին՝ երգիչ Արաբո Իսպիրյանը։
Ի դեպ, ի տարբերություն շատ քաղական գործիչների զավակների և շոու բիզնեսյան աստղերի, որոնք մինչև ամուսնությունը իրենց սիրելիի մասին փորձում են հնարավորինս քիչ տեղեկատվություն տալ հանրությանը, մինչդեռ Արաբոն իր կյանքի կարևորագույն որոշման մասին հայտարարեց հենց սկզբից՝ իր համերգներից մեկի ժամանակ՝ հրապարակավ ամուսնության առաջարկ անելով Ռ. Գրիգորյանի դստերը»։