28/07/2017 09:50
Գորգիսյան. «Փոստանջյանն արդեն ինձ հոգնեցրել է». «Իրավունք»
«Իրավունք»-ը գրում է. ««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ելք» դաշինքին քննադատել է, քանի որ քաղաքական այդ ուժը, ըստ Զ. Փոստանջյանի, սպասարկում է իշխանության շահերը։
«Իրավունք»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գոգիսյանը անդրադառնալով վերջինիս հայտարարությանը, նշել է. «Ես ոչ մի ձևով չեմ ուզում արձագանքել Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին։ Նա արդեն ինձ հոգնեցրել է»։
«Ելքի» այլ անդամները ևս անդրադարձել են ԵԾ-ի ղեկավարի հայտարարությանը։ Մասնավորապես «Ելքի» անդամ Մանե Թանդիլյանն այս ամենը որակել է անհեթեթություն, նեխած բամբասանք, իսկ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այս հայտարարությունն իր համար ծիծաղելի է։