28/07/2017 09:24
Իրավապահները չեն կարողանում գտնել ապացույցները. նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի դատախազ Սևակ Շհոյանի քրգործից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի դեմ հարուցված քրեական գործից: Ինչպես հյատնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևան Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը կալանավորվել էին ամբաստանյալ Գոռ Գալստյանի հարազատներից կաշառք վերցնելու մեղադրանքով:
Օրերս առերեսում է տեղի ունեցել դատախազի և կաշառք տվող Գոռ Գալստյանի մոր՝ Մելանյա Գալստյանի միջև: Վերջինս պնդել է, թե ինքը դատախազին չի տվել գումարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իրավապահները չեն կարող գտնել հենց դատախազի կողմից կաշառք վերցնելու ապացույցները: Ու հիմա, որպեսզի չստացվի, թե իրենք սխալ են արել, աղմուկ-աղաղակով կալանավորելով Շհոյանին, փորձում են համոզել նրան, որ մեղքն իր վրա վերցնի և խոստովանական ցուցմունք տա: Առայժմ, սակայն, այս հարցում իրավապահները չեն հասել որևէ արդյունքի: