28/07/2017 09:43
Պահածոների «Բորոդինո» գործարանը սև ցուցակում է. «Ժողովուրդ»
Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ընկերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից և մնա մինչև օգոստոսի 24-ը:
«ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթը, և գնման գործընթացի շրջանակում պահածոների գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով սնանկ է ճանաչվել և հիմա պետական գնումներին մասնակցելու իրավունքից առժամանակ զրկվելը էլ ավելի կխորացնի նրանց ֆինանսական ծանր վիճակը: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իրանցի մի գործարար մտադիր է գնել պահածոների գործարանը: