02/08/2017 18:41
Մահացել է «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը
Այսօր 78 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Անգնահատելի են Էդիկի ներդրումները Մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում: Սա շատ մեծ կորուստ էր մեր հանրության համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նշենք, որ Էդուարդ Հովհաննիսյանի առողջական վիճակը վերջերս կտրուկ վատացել էր և նրա բուժման համար նույնիսկ դրամահավաք էր կազմակերպվել: