10/08/2017 23:06
Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորում. Արտավան գյուղում անտառային տարածքներ են այրվում
Արդեն մի քանի ժամ է, ինչ Վայոց Ձորի մարզում արտակարգ իրավիճակ է. ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ այրվում է 25 հա խոտածածկ տարածք և 4 հա անտառային տարածք: