«Ելք» դաշինքն իր գործելաոճով ասոցացվում է ընդդիմության հետ. քաղտեխնոլոգ

11/08/2017 18:54

«Ելք» դաշինքն իր գործելաոճով ասոցացվում է ընդդիմության հետ. քաղտեխնոլոգ

Սովորաբար հուլիսի կեսերից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բավական պասիվ շրջան է, իսկ դա ցանկացած երկրում բնորոշ է քաղաքական կյանքին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով քաղաքական պասիվ ժամանակաշրջանի մասին, ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այս տարվա անհամեմատ պասիվությունը նաև պայմանավորված է նրանով, որ ընդամենը երկու-երեք ամիս առաջ են ընտրություններն ավարտվել։ Ըստ էության, ավարտվել է իշխանության ձևավորման բավականին լուրջ փուլ, և քաղաքական գործընթացները հիմա որոշակի սպասումների մեջ են»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սկսում է նոր փուլ ձևավորվել, որը պետք է սկիզբ դնի նոր նախընտական շրջանի.

«Մոտակա 5 տարիների ընթացքում ընտրություններ չեն լինելու, դրա համար քաղաքական ուժերը, որոնք ապավինում են սահմանադրական մեթոդներին, առանձնապես լուրջ արտահայտվելու թեմաներ չունեն, առավել ևս՝ այս մեռյալ սեզոնին։ Տեսնում ենք նաև, որ արտախորհրդարանական ուժերը բավական թույլ են՝ որպեսզի կարողանան լուրջ զանգվածային գործողություններ սկսել»։

Դիտարկմանը, թե սպասելի՞ է, որ գոնե աշնանը ակտիվություն կլինի քաղաքական դաշտում, Վիգեն Հակոբյանն արձագանքեց. 

«Աշնանն այլ պատկեր կունենանք այն առումով, որ քանի դեռ 2018 թվականի գլխավոր ինտրիգը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո Սերժ Սարգսյանի ապագա գործունեության հարցը դեռևս բաց է մնում, այդ հարցն անընդհատ լինելու է օրակարգում, և եթե նույնիսկ այդ հարցի շուրջ իրական քաղաքական պրոցեսներ էլ չլինեն, այնուամենայնիվ, թե՛ մամուլը, թե՛ քաղաքական որոշ շրջանակներ այդ հարցը տաք են պահելու»։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ նույնիսկ լուրջ ընդդիմության բացակայությունը չի խանգարի, որպեսզի վերոնշյալ թեման իշխանական որոշ խմբավորումների ճիգերի շնորհիվ մնա օրակարգային։

«Չեմ բացառում, որ երկրորդ գլխավոր թեման կարող է լինել աշխարհաքաղաքական վեկտորի շուրջ որոշ բանավեճերը։ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ևս կարող է օրակարգային լինել»,- ասաց նա։

Դա, ըստ Վ. Հակոբյանի, լուրջ արդյունքներ չի ունենա, բայց կլինի ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական օրակարգի հարցը։

«Եթե ըննդիմություն ասելով տվյալ դեպքում հասկանում ենք «Ելք» դաշինքին, ապա այն իր օրակարգը պետք է փորձի ստեղծել։ «Ելքը» փորձեց խառնվել իշխանության ներքին գործերին, ինչպես դա տեսանք կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, բայց պետք է հասկանալ, որ ընդդիմությունն այնքան ռեսուրս չունի, որպեսզի այդ պրոցեսների վրա գործուն ազդեցություն ունենա։ Դրանք ավելի շատ իմիտացիոն գործողություններ են, ինչ-որ չափով նույնիսկ դրանք բխում են ինչ-ինչ իշխանական շրջանակների շահերից»։

Քաղտեխնոլոգի մեկնաբանմամբ՝ «թամաշայի» համար աշունը ձանձրալի չի լինի. «Քննարկումները 2018 թվականի գլխավոր ինտրիգի շուրջ են լինելու, չի բացառվում նաև, որ ընդդիմությունն իշխանական որոշ շրջանակների «պասով» փորձի աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ աղմուկ բարձրացնել, քննարկումներ սկսել»։

Վիգեն Հակոբյանը թեև դժվարացավ ասել, թե ինչ ակտիվությամբ, բայց պնդեց, որ Արցախի խնդրի շուրջ ինչ-որ պրոցեսներ կլինեն։

Դարձյալ անդրադառնալով իշխանական և ընդդիմադիր ուժերին, Վիգեն Հակոբյանն ասաց, որ «Ելք» դաշինքն իր գործելաոճով ասոցացվում է ընդդիմության հետ, փորձելով որոշ հարցերի շուրջ այլընտրանքային հոսանքներ ձևավորել։

«Քանի որ արտախորհրդարանական հին ընդդիմությունը կիսաքանդված վիճակում է, նորերն էլ առանձնապես չեն երևում, այդ դաշտում ամեն ինչ կենացների ու կոչերի մակարդակում է, ապա այս պարագայում ընդդիմադիր ուժերին բնորոշ կյանքի նշույլներ «Ելքի» կողմից են նկատվում։ Թե որքանով է դա արդյունավետ ու իրական՝ այլ խնդիր է»։

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 00:20 Մահացել է Սուդանում Ռուսաստանի դեսպանը 23/08/2017 23:24 Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը 23/08/2017 20:18 «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով 23/08/2017 20:10 Մեդվեդևն ու Լավրովը աշնանը կայցելեն Հայաստան (Տեսանյութ) 23/08/2017 19:49 Ումի՞ց է իրականում զգուշանում Սևանի ոստիկանության գործով աղմկահարույց դիմումի հեղինակը 23/08/2017 19:47 Սարգսյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ՌԴ աջակցության համար (Տեսանյութ) 23/08/2017 19:39 Պուտին. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լրջորեն ամրապնդվել են (Տեսանյութ) 23/08/2017 19:14 Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով 23/08/2017 19:00 Ռունին այլևս հանդես չի գա Անգլիայի հավաքականի կազմում 23/08/2017 18:46 Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո 23/08/2017 18:39 Ինգուշեթիում գրոհայինների խումբ են ոչնչացվել (Տեսանյութ) 23/08/2017 18:29 Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել բանակին պատրաստվել ԿԺԴՀ-ի հնարավոր սադրանքներին 23/08/2017 18:13 Հնդկական դպրոցում ամոնիակի բալոն է պայթել 23/08/2017 18:00 Հաշմանդամություն ունեցող երեխաների համար 4-օրյա ամառային ճամբար է կազմակերպվել 23/08/2017 17:47 Չինաստանում թայֆունը խլել է երեք մարդու կյանք (Տեսանյութ) 23/08/2017 17:30 Դանիայի ոստիկանությունը հայտնաբերել է կորած լրագրողուհու այլանդակված մարմինը 23/08/2017 17:17 Անդրանիկ Կարապետյանը փոխչեմպիոն դարձավ 23/08/2017 17:13 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տածաքում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան 23/08/2017 17:01 Անձն ապօրինի մուտք է գործել Արարատի մարզի բնակչի տան բակում գործող առևտրի սրահ և հափշտակել կանխիկ գումար (Տեսանյութ) 23/08/2017 16:50 Աֆղանստանում պայթյունը խլել է 5 մարդու կյանք 23/08/2017 16:39 Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 23/08/2017 16:31 Համահայկական խորհուրդն անհրաժեշտություն է և անհետաձգելի հրամայական. Շահան Գանտահարյան 23/08/2017 16:22 Նաթանյահու-Պուտին հանդիպում. Սիրիայում Իրանի դիրքորոշումն ամբողջ աշխարհի խաղաղության համար սպառնալիք է 23/08/2017 16:09 Հայկական ArCa և ռուսական «Мир» քարտերը համատեղ ընդունելի են դարձել Հայաստանում և Ռուսաստանում 23/08/2017 16:03 Պենտագոնի ղեկավարը խնդրել է իրաքցի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն 23/08/2017 15:54 ՖԻՖԱ-ն քննում է Նեյմարի բողոքն ընդդեմ «Բարսելոնի» 23/08/2017 15:45 Գլխավոր դատախազությունն ընթացք կտա Սևանի ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ դիմումին 23/08/2017 15:37 Սևանի ոստիկանությունում դիմակավորները քաղաքացուն սպառնացել են «քամակը տրուբա մտցնել». Ահազանգում է Փաշինյանը 23/08/2017 15:30 Շարունակվում են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները 23/08/2017 15:19 Հունիս-օգոստոսին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ 23/08/2017 15:06 Արտավան գյուղում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի 23/08/2017 14:57 Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում 23/08/2017 14:48 Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար 23/08/2017 14:39 Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն 23/08/2017 14:26 Երբ ինձ սանկցիայից կհանես, կգամ կասեմ` իմ պաշտպաններն ովքեր են. Պավել Մանուկյանը` դատավորին 23/08/2017 14:20 Խոշոր վթար` Սախարովի հրապարակում (Տեսանյութ) 23/08/2017 14:08 Ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք. Արայիկ Խանդոյանը` դատարանում 23/08/2017 14:06 Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23/08/2017 14:02 Պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով քրգործ է հարուցվել 23/08/2017 13:59 Ռուսաստանի քաղաքացիները վիզաներ կարող են ստանալ այլ երկրներում, հայտարարել են ԱՄՆ դեսպանատնից 23/08/2017 13:57 Վահագնի թաղամասի հարևանությամբ հինգ ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. Լուսանկարներ 23/08/2017 13:55 Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին 23/08/2017 13:49 «Լիվերպուլը» կմերժի Կոունտինիոյի հարցով «Բարսելոնի» առաջարկը 23/08/2017 13:46 Ոստիկանները շատ մոտ կանգնած նկարահանում են մեր գործողությունները. «Սասնա ծռերի» գործով պաշտպան Լուսինե Սահակյանը` դատավորին 23/08/2017 13:41 Ես ձեզ թույլ չեմ տալիս լքել դահլիճը. «Սասնա ծռերի» գործով դատավորը` պաշտպանին 23/08/2017 13:33 ԶԼՄ. Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը 23/08/2017 13:30 Սյունիքի մարզում շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի ճնշման գերազանցումը 23/08/2017 13:23 «Սասնա ծռեր»-ի փաստաբանների միջնորդությունը մերժվեց 23/08/2017 13:16 Տարոն Մարգարյանը խորհրդակցության ժամանակ քննարկել է սոցիալական ապահովության ոլորտում անելիքները 23/08/2017 13:11 Դուք չեք կարող այս գործը օբյեկտիվ քննել և պետք է հեռանաք. «Սասնա ծռերի» պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը 23/08/2017 13:02 Ֆինիքսում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել 23/08/2017 12:52 Հայկ Հարությունյանը բնականոն է համարում, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում մեկ թեկնածու է առաջադրված 23/08/2017 12:46 Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կես տարում այնքան շատ բանի չի հասել, որքան ինքը 23/08/2017 12:43 Տնտեսական ակտիվության մակարդակը Արցախում զարգացման նոր հեռանկարներ է ուրվագծում 23/08/2017 12:27 Հնդկաստանում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի 23/08/2017 12:22 Արցախում սեպտեմբերին գինու փառատոն կանցկացվի 23/08/2017 12:16 Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթեր 23/08/2017 12:08 Նավթի համաշխարհային գները նվազում են 23/08/2017 11:50 Դուբլինում ավտոմեքենան հետիոտներին վրաերթի է ենթարկել 23/08/2017 11:41 Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկեն ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության հարցը. քաղաքագետ 23/08/2017 11:36 Մեսսին լուսանկար է հրապարակել Սուարեսի և Նեյմարի հետ 23/08/2017 11:20 Հալեպում մոտ 50 գրոհային զենքերը վայր է դրել 23/08/2017 10:59 Ռուսաստանն ու Թուրքիան 820 մլն դոլարի պայմանագրեր են կնքել 23/08/2017 10:51 Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները 23/08/2017 10:42 Օգոստոսի 28-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր 23/08/2017 10:36 Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 երեխա 23/08/2017 10:28 Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են 23/08/2017 10:24 Լուսաղբյուր գյուղում ավտոբուս է այրվել 23/08/2017 10:12 Դատարանի որոշմամբ՝ Կատալոնիայի ահաբեկչության գործով երկու անձի կալանավորել են 23/08/2017 10:02 Վարչապետի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները ջերմացել են. «Հրապարակ» 23/08/2017 09:57 Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ին. «ՀՀՇ-ի անդամներին պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք». «Առավոտ» 23/08/2017 09:49 Կկայանա «Ազատ դեմոկրատների» համագումար. «Հրապարակ» 23/08/2017 09:42 Հայկական «Volterman» «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է գրանցվել. ՀԺ 22/08/2017 23:21 Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն 22/08/2017 20:08 Ադրբեջանի բանակում զանգվածային թունավորումներ են գրանցվել 22/08/2017 19:02 Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 22/08/2017 18:51 ԶՈւ աշխատանքային խումբը Մոսկվայում մասնկացում է ՀԱՊԿ քննարկումներին 22/08/2017 18:40 Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է 22/08/2017 18:29 «Ման Սիթին» Էվանսի համար կվճարի 30 մլն ֆունտ 22/08/2017 18:25 Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել 22/08/2017 18:15 Չելյաբինսկում ուղևորափոխադրող միկրոավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել 22/08/2017 18:08 Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է 22/08/2017 17:59 Մեթիս. ԻՊ-ի օրերը հաշված են 22/08/2017 17:51 Փենսիլվանիայում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը 22/08/2017 17:42 «Թալիբանը» դատապարտել է Աֆղանստանում զինվորականների ներկայությունը երկարացնելու Թրամփի որոշումը 22/08/2017 17:34 Թեհրանում մտածում են Twitter-ի և YouTube-ի արգելափակման մասին 22/08/2017 17:29 ՀՀ ԱԻՆ փրկարարներն ու փրկարարական տեխնիկան ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար 22/08/2017 17:27 Դոնի Ռոստովի հրդեհը մարվել է 22/08/2017 17:22 Լիդիանը հրապարակել է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ 22/08/2017 17:19 Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերն արդյունավետ են. KfW բանկ 22/08/2017 17:17 ՊԲ-ում նոր ուսումնաշրջանի մեկնարկի կապակցությամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել 22/08/2017 17:06 ԶԼՄ. Իրանը կարող է 5 օրում վերսկսել ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները 22/08/2017 16:46 Լիբանանի բանակը սկսել է Սիրիայի հետ սահմանի մնացած շրջանների մաքրումն ԻՊ-ից 22/08/2017 16:35 Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրված դերասանի անունը 22/08/2017 16:31 ԴԱՀԿ ծառայողներն անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը 22/08/2017 16:24 Արծվիկ Մինասյանը չի պատրաստավում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով 22/08/2017 16:22 Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել 22/08/2017 16:16 Վաղը Երևանի Կենտրոն համայնքում սպասվում են ջրանջատումներ 22/08/2017 16:12 AFP. Սիրիայում ավելի քան 40 մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածների հետևանքով 22/08/2017 16:05 «Ատլետիկոն» մտադիր է «Ռեալից» գնել Մարկոս Լյորենտեին

Տվյալ բաժնի վերջին նյութերը