11/08/2017 13:11
Զինված խմբի գործով նիստը հետաձգվեց՝ Շիրխանյանի ինքնազգացողության վատացման պատճառով
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատական նիստում, երբ մեղադրող դատախազը ներկայացնում էր մեղադրական եզրակացությունը, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց ընդմիջել նիստը՝ պատճառաբանելով, որ Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը վատացել է:
Շիրխանյանը, հիշեցնենք, Պաշտպանության նախկին փոխնախարար է եղել և այս գործով ամբաստանյալների թվում է ու չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում: