Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է

12/08/2017 16:34

Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում. «Բանակումի» Արտյոմն անկեղծանում է


Սարգիս Վարդանյան անուն-ազգանունը մեր ընթերցողին գուցե դեռևս շատ բան չասի, բայց այ «Բանակումի» Արտյոմն արդեն վաղուց սիրելի ու ճանաչելի է բոլորի կողմից: Ի դեպ, Սարգիսն իրական կյանքում էլ ծառայել է. Կարմրաքարում է եղել, Առանձին հետախուզական գումարտակում: Սերիալի ուժեղ ու արդար տղան այսօր իր հերթական հաջողություններն է գրանցում, բայց այս անգամ արդեն սպորտի բնագավառում:

Հուլիսի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում Սարգիսը փայլուն հաղթանակ տարավ ազգությամբ թուրք Քերիմ Քելեշի նկատմամբ՝ խոստանալով, որ նման հաղթանակները բացառիկ չեն լինելու:

Aysor.am-ի զրուցակիցը Սարգիս Վարդանյանն է:

- Սարգիս, գրեթե մեկ ամիս առաջ Թուրքիայում կայացած խառը մենամարտերի «ACB 64 Young Eagles19» աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տարաք ազգությամբ թուրք մարզիկի նկատմամբ: Կարևորո՞ւմ եք այն հանգամանքը, որ Ձեր հակառակորդն ազգությամբ թուրք է, թե՞ դիմացինի ազգային պատկանելությունը սպորտում նշանակություն չունի:

- Այս դեպքում նշանակություն ունի, քանի որ պատասխանատվությունդ ավելի է մեծանում: Դա միայն իմ հաղթանակը չէր, այլ՝ բոլորինս: Եթե գնացել հասել էի իրենց հող, ուրեմն պետք է նաև հաղթեի: Այլընտրանք չկար ինձ համար: Բայց, անկախ ամեն ինչից, պետք է դիմացինիդ հարգես ու նրա ուժերը ճիշտ գնահատես:

- Պարտվելու մտավախություն չունեի՞ք:

- Ո՛չ, նույնիսկ պլանավորել էի, որ մենամարտը շատ ավելի շուտ ավարտեմ՝ 1-ին, 2-րդ ռաունդում, բայց շտապելս ինձ խանգարեց: Մենամարտերի ժամանակ չպետք է սևեռվես արագ հաղթանակ ունենալու մտքի վրա, դա խանգարում է: Ի դեպ, եթե իրենք 3-4 վայրկյան էլ երկարացնեին մենամարտը, նոկաուտ էր գրանցվելու, բայց դա իրենց ձեռք չէր տալիս, քանի որ մենք դրամական խոշոր պարգև կստանայինք... Բայց ոչինչ, բացարձակ առավելությամբ ենք հաղթել:

- Մրցասպարեզից դուրս ինչպիսի՞ն են հայ և թուրք մարզիկների հարաբերությունները: Ինչպե՞ս արձագանքեց Ձեր հաղթանակին:

- Մենամարտից հետո մոտեցավ ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ ես լավ սպորտսմեն եմ: Նույնիսկ իրար հետ նկարվեցինք:

- Հատուկ այս մենամարտի համար 15 կիլոգրամ նիհարեցիք: Պատրաստվո՞ւմ եք այդ կիլոգրամները լրացնել, վերադառնալ Ձեր քաշին:

- Արդեն մոտ 8-9 կիլոգրամ ավելացել եմ…

- Շատ հայերի կարծիքով Թուրքիա մեկնելը բավական ռիսկային որոշում է, վախի մթնոլորտ կա: Դուք 4 օր՝ հուլիսի 17-21-ը, Ստամբուլում եք անցկացրել, հե՞շտ էր այնտեղ գտնվելը:

- Ոչ, քանի որ իրենց կողմից ճնշում միշտ էլ կա: Դահլիճում հայեր չկային, միայն ես ու Հայկ Ղուկասյանն էինք: Իրենք սուլում էին, գոռում, բայց ես ոչ մի ուշադրություն չէի դարձնում: Քանի որ իրենց երկրում էինք, ուզում էին «կոտրեին», չստացվեց (ժպտում է, հեղ.)... Գիտեք, մեր հյուրանոցում միայն թուրքեր չէին, կողքի սենյակում ադրբեջանցիներ էին: Այնպես ստացվեց, որ հանդերձարանն էլ կիսում էինք նրանց հետ: Չարացած ու ագրեսիվ հայացքներ ունեին, նրանք ավելի վատ են տրամադրված, քան թուրքերը: Աշխատում էինք հնարավորինս քիչ չփվել, որ խնդիրներ չծագեին:

- Սարգիս, շատերը Ձեզ առաջնահերթ որպես դերասան են ճանաչում, դուք նրանց համար «Բանակումի» Արտյոմն եք: Սպորտով վաղո՞ւց եք զբաղվում:

- 12 տարեկանից պարապել եմ՝ մոտ 5 տարի բռնցքամարտ, հետո՝ քիք-բոքսինգ և այլն, բայց ընդհատումներով, անկանոն: Վերջերս զգացի, որ հետաքրքրված եմ մի մարզաձևով, որը կոչվում է Մարտեր առանց կանոնի: Գրեթե մեկ տարի է՝ խորապես զբաղվում եմ դրանով: Առաջին պրոֆեսիոնալ մենամարտս էլ տեղի ունեցավ Թուրքիայում՝ թուրքի հետ, որն ինձ համար չափազանց պատասխանատու ու կարևոր մեկնարկ էր: Առաջարկը միանգամից եմ ընդունել, առանց տատանվելու:

- Աշխարհում Մարտեր առանց կանոնների սպորտաձևը հնարավորություն է տալիս մեծ գումարներ աշխատել: Մեզ մոտ դա հնարավո՞ր է:

- Իհարկե, ինչո՞ւ ոչ, դա էլ մեր աշխատանքն է: Կազմակերպությունը բարձր հոնորարներով հրավիրում է, որ մասնակցենք: Բայց կոնկրետ ինձ առավել շատ սպորտն է հետաքրքրում, առանց որի կյանքս չեմ պատկերացնում: Օրինակ, Թուրքիա մեկնելիս ոչ մի վայրկյան չեմ մտածել գումարի մասին: Միակ ցանկությունս այն էր, որ կարողանամ իմ ժողովրդին թեկուզ միայն հաղթանակով ուրախացնել:

- Սարգիս, ինչպե՞ս հայտնվեցիք «Բանակում»-ում:

- Հռուստացույցով լսեցի, որ 3-րդ եթերաշրջանի համար քասթինգ են հայտարարել: Որոշեցի ուժերս փորձել: Տարբեր մարզերից երիտասարդ շատ տղաներ էին եկել: Հետո զանգեցին ու տեղեկացրեցին, որ ինձ են ընտրել գլխավոր հերոսներից մեկին մարմնավորելու համար:

- Սկզբնական փուլում դժվարությունների չհանդիպեցի՞ք:

- Իհարկե հանդիպեցի, չէ՞ որ իմ առաջին դերն էր: Բայց կողքիս նկարահանվող դերասաններն ինձ շատ օգնեցին, հատկապես՝ Մինասին մարմնավորող Արտյոմ Կարապետյանը:

- Մինչ նկարահանվելը՝ հետևո՞ւմ էիք «Բանակում»-ին, ո՞ւմ կերպարն էինք հավանում:

- Այո, շատ էի հավանում սերիալը: Սկզբից նայել եմ, հետո ծառայության մեկնեցի… Բոլոր կերպարներն էլ լավ են, բայց շատ էի հավանում հենց Արտյոմի մարմնավորած Մինասին:

- Իսկ Ձեր մարմնավորած Արտյո՞մը որքանով էր նման Սարգիսին:

- (ժպտում է, հեղ.) իմ միջավայրում բոլորն էլ ասում են, որ ֆիլմում ու իրական կյանքում ես նույնն եմ:

- Այս սերիալի «զինվորները» բավական մեծ ճանաչում ձեռք բերեցին: Հետաքրքիր է՝ այս ճանաչումը Ձեզ ի՞նչ տվեց, կամ ինչո՞վ խանգարեց:

- Գիտեմ, որ իմ կերպարին ժողովուրդը շատ էր սիրում, ու այդ սերը տարածվում էր նաև ինձ վրա: Բարի, ուժեղ, արդար ու պաշտպանող կերպար էր: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր երկու անգամ էկրանին երևում են ու գոռոզանում, անհասանելի դառնում: Ոնց կայի, այդպիսին էլ մնացի: Մինչև այսօր էլ մարդիկ դրսում մոտենում են, խոսում, նկարվում…

- Ծիծաղելի իրավիճակում հայտնվե՞լ եք:

- Նման դեպքեր շատ են եղել: Պատահել է, որ ճանաչելով մոտեցել են, բայց այնպես են խառնվել այդ պահին, որ ամաչելուց սկսել են անկապ բաներ խոսել (ծիծաղում է, հեղ.):

- Վստահ եմ՝ Արտյոմը դարձել է Ձեր երկրորդ անունը:

- Ճիշտ եք, նույնիսկ բարեկամներ ունեմ, ովքեր մոռանում ու ինձ Արտյոմ են ասում: Սովոր եմ այդ երևույթին ու չեմ նեղանում:

- «Բանակում»-ից հետո այլ առաջարկներ չստացա՞ք:

- Շատ առաջարկներ եմ ստացել, մինչև օրս էլ լինում են, բայց ժամանակի սղության պատճառով չեմ կարող ընդունել: Հատկապես հիմա, որ զբաղվում եմ պրոֆեսիոնալ մենամարտերով, շուտով միանգամից 2-3 հանդիպում ունեմ: Ճիշտ է, ներկա պահին հանգստանում եմ, բայց մոտ 8-10 օրից մարզումներս կվերսկսեմ: Շատ ավելի լուրջ մենամարտեր են սպասվում Չինաստանում, Ռուսաստանում ու Հայաստանում, լավ պետք է պատրաստվեմ:

- Ծնունդով որտեղի՞ց եք:

- Երևանից: Ապրում եմ Էրեբունի մասիվում:

- Մարզիկները սիրո՞ւմ են հայտնվել վիճաբանությունների կենտրոնում, թե՞ խուսափում են՝ լավ իմանալով, որ իրենց բազկի հարվածը կարող է ճակատագրական դառնալ թե՛ իրենց, թե՛ դիմացինի համար:

- Ես բնույթով հանգիստ մարդ եմ, հնարավորինս խուսափում եմ կռիվներից: Մինչև այսօր ոչ մեկը կռիվներից լավ բան չի ստացել:

- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին. քանի՞ երեխա եք, ամուսնացա՞ծ եք:

- Անկեղծ ասած՝ անձնականիս մասին շատ խոսել չեմ սիրում, միայն կասեմ, որ ազատ տղա եմ (ժպտում է, հեղ.): Ինչ վերաբերում է ընտանիքիս՝ երկու եղբայր ունեմ, ովքեր ևս սպորտով են զբաղվում: Ավագ եղբայրս թեքվանդոյիստ է, ամուսնացած է, ունի մեկ դուստր: Ես ու եղբորս աղջիկը միմյանց շատ ենք կապված, շատ ենք սիրում իրար (ժպտում է, հեղ.): Կրտսեր եղբայրս ազատ ոճի ըմբշամարտով է զբաղվում: Ես էլ տան միջնեկն եմ:

- Քույր չունե՞ք:

- Չէ, ու շատ լավ է, որ չունենք, որովհետև խեղճ աջիկը շատ էր «տանջվելու» 3 եղբայրների մշտական հսկողության տակ: Ավանդական հայկական ընտանիքներում այդպես է չէ՞ (ծիծաղում է, հեղ.):

- Աղջիկներն էկրաններից իրենց համար հերոսներ են ընտրում ու սիրահարվում նրանց: «Բանակում»-ի Արտյոմը շատերի ուշադրության կենտրոնում էր: Չե՞ն անհանգստացնում:

- Չեմ թաքցնի, նման երկրպագուհիներ էլ ունեմ (ծիծաղում է, հեղ.): Ոչ ոք չգիտի, թե երբ է գալու իր ամուսնանալու ժամանակը: Դեռ չեմ հանդիպել այդ միակին, բայց ի՞նչ իմանամ, գուցե հենց վաղն էլ հանդիպե՞մ:

- Ինչպիսի՞ն պետք է լինի Նա:

- Առաջին հերթին՝ լավ, խելացի ու հասկացող մարդ: Չեմ սիրում այն աղջիկներին, ովքեր սիրում են իրենց ցուցադրել, ձևացնել, թե իրենք ամենաուժեղն են, ամենաանկախը, ամենա ամենան: Ես հասարակ ու համեստ աղջիկներին են նախընտրում:

- Կյանքում ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Սիրում եմ հանգստանալ՝ դասական երաժշտություն լսելով: Ընկերներիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, լավ միջավայր եմ սիրում:

- Ովքե՞ր են Ձեր ընկերները: Ի դեպ, սերիալային ընկերների հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Ընկերներ շատ ունեմ, նրանք և՛ դերասաններ են, և՛ սպորտսմեններ, և՛ պարզապես լավ մարդիկ: Բայց ամենամտերիմները 3-ն են, որոնց հետ իմ հիմնական ժամանակն եմ անցկացնում: Իսկ սերիալից բոլորի հետ էլ մտերմություն եմ արել. Արտյոմի (Մինաս), Գոռի (Վարուժ), Համոյի (Ռշտուն), Վահագնի (Համո), Էմիլի (Համբարձում)…

- Քանի որ այժմ ամառային հանգստի շրջանն է, ու դուք զրույցի ընթացքում նշեցիք, որ այս օրերին հանգստի մեջ եք, մեզ հետ կկիսվե՞ք՝ ինչպիսի՞ հանգստի սիրահար եք:

- Հայաստանից դուրս ապրող շատ ընկերներ ունեմ, ովքեր անընդհատ հրավիրում են, շատ են ցանկանում, որ իրենց մոտ լինեմ, արձակուրդային շրջանը միասին անցկացնենք: Սիրում եմ թե՛ դրսում հանգստանալ, թե՛ այստեղի ընկերներիս հետ որևէ տեղ մեկնել: Բայց նաև մենակ հանգստի սիրահար եմ, կարող եմ միայնակ որևէ տեղ մեկնել ու հանգիստս վայելել:

- Շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր զրույցը:

- Ես ևս շնորհակալ եմ: Միայն կասեմ՝ մարդիկ թող միմյանց հարգեն, արդար ու բարի լինեն: Մեր ազգը մի տեսակ նախանձ ազգ է դարձել, ամենակարևորն այն է, որ այդ նախանձն իրենց միջից դուրս գա, չուտի մեզ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել Այսօր, 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) Այսօր, 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Այսօր, 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին Այսօր, 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին Այսօր, 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այսօր, 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը Այսօր, 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Այսօր, 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին Այսօր, 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին Այսօր, 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Այսօր, 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) Այսօր, 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) Այսօր, 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) Այսօր, 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը Այսօր, 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել Այսօր, 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան Այսօր, 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Այսօր, 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք Այսօր, 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել Այսօր, 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին Այսօր, 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF Այսօր, 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes Այսօր, 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Այսօր, 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ Այսօր, 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին Այսօր, 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Այսօր, 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am Այսօր, 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Այսօր, 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են Այսօր, 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ Այսօր, 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Այսօր, 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ Այսօր, 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» Այսօր, 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան Այսօր, 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում Այսօր, 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան Այսօր, 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է Այսօր, 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) Այսօր, 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Այսօր, 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այսօր, 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Այսօր, 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» Այսօր, 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Այսօր, 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը