16/08/2017 09:11
Բնապահպան. «Կարմիր գրքում» գրանցված որոշ կենդանատեսակներ հրդեհի պատճառով կանհետանան. «Առավոտ»
«Կանաչների միության» նախագահ, բնապահպան, Հակոբ Սանասարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել: Սանասարյանը նշել է, որ իրատեսական են այն հաշվարկները, որ արդեն 3 հազար հեկտար այրվել է, ինչը մի ամբողջ կարողություն էր մեր երկրի համար, քանի որ Հայաստանի կենսաբազմազանության 70 տոկոսն այդ անտառում էր:
Ըստ Հակոբ Սանասարյանի, մի քանի դարյա գիհի ծառատեսակներ, «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ հրդեհի պատճառով կանհետանան:
Վերջինս կարծում է, որ այրված անտառները վերականգնել հնարավոր չէ կամ էլ դրա համար հարյուրավոր տարիներ կպահանջվեն: Ըստ նրա, հրդեհի պատճառով կենդանիների միգրացիա տեղի կունենա և հազվադեպ համարվող կենդանիները կընկնեն կամ որսագողերի ձեռքը կամ կարտագաղթեն հարևան երկրներ, կամ` կրակի բաժին կդառնան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։