16/08/2017 16:53
Լավրով. ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են
ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են, Մոսկվան չի պաշտպանում ԿԺԴՀ-ին տնտեսապես խեղդելու գործընկերների գաղափարները, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
«Ինչ վերաբերում Է Փհենյանի վրա ներգործությանն այն առումով, որ հասնենք ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերի կատարմանը, մենք խորապես համոզված ենք, որ տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են»,- ընդգծել է նախարարըն` ավելացնելով.
«Մենք չենք կարող պաշտպանել այն ծրագրերը, որոնք մեր գործընկերներից ոմանք շարունակում են մշակել և որոնք ուղղված են բառացիորեն Հյուսիսային Կորեային տնտեսապես խեղդելուն՝ ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար բացասական, ողբերգական և հումանիտար բոլոր հետևանքներով հանդերձ»: