17/08/2017 12:55
Ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց
Օգոստոսի 17-ին, ժամը 11.39-ին ռուսական հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 13-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
Այսօր առավոտյան ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: