17/08/2017 15:41
Թուրքիան կոչ է արել Գերմանիային չուղղորդել եվրոպական գործընթացները
Գերմանիան միայնակ չի կարող սահմանել ողջ Եվրամիության քաղաքականությունը, hայտարարել է ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքը, փոխանցում է RG.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Նա քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ անհնար է շարունակել բանակցություններն Անկարայի հետ մաքսային միության ստեղծման մասին։
«Դա անհաջող հայտարարություն է։ Մենք ընդգծում ենք, որ ԵՄ անդամներից ոչ մեկը չպետք է ուղղորդի եվրոպական ինստիտուտներին կամ իշխի եվրոպական գործընթացներին։ Այդ իրավիճակները շատ վտանգավոր են»,- նշել է նախարարը։
Չելիքն ավելացրել է, որ մաքսային միությունում փոփոխություններն օգտակար կլինեն ինչպես Թուրքիային, այնպես էլ` ԵՄ-ին։