17/08/2017 19:11
Իսպանիայում` թմրանյութերի լաբորատորիայում, պայթյուն է որոտացել
Մեկ մարդ մահացել է, ևս յոթը՝ վիրավորվել, Իսպանիայի Ալկանար քաղաքում թմրանյութերի լաբորատորիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով «Cadena Ser» ռադիոկայանին:
Պայթյունի հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է: Պատահարի պահին շենքի ներսում 2 մարդ կար, մեկը մահացել է, մյուսը` ծանր վնասվածքներ ստացել: Մյուս 6 տուժածները եղել են հարևան շենքերում:
Նրանք աննշան վնասվածքներ են ստացել: Տուժածների թվում են Ֆրանսիայի, Իտալիայի, Մարոկկոյի և Իսպանիայի քաղաքացիներ:
Հարվածային ալիքի հետևանքով ընդհանուր 12 հարակից շենքեր են վնասվել:
Պայթյունի պատճառը, հավանաբար, գազի արտահոսքն է: