Լամբարյանը ՊՊԾ մտնելիս տղաներին զգուշացրել է՝ «դմփոց» լսվի, «սալյուտ» լինի՝ չվախենան. «Սասնա ծռերի» գործ

17/08/2017 14:03

Լամբարյանը ՊՊԾ մտնելիս տղաներին զգուշացրել է՝ «դմփոց» լսվի, «սալյուտ» լինի՝ չվախենան. «Սասնա ծռերի» գործ


Ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավման գործով մեղադրյալներից Արթուր Մելքոնյանը, որն այժմ կալանքի տակ է, մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը և պատանդ վերցնելը: Մեղադրական եզրակացությունից Aysor.am-ը տեղեկանում է, որ Մելքոնյանը սկզբում ցուցմունք է տվել (Տեսանյութը՝ այստեղ), հետո պնդել, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Արթուր Մելքոնյանը Սպիտակից է, «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի կողմից հավաքագրված անձանցից մեկը, նույն գործով մեղադրյալներ Գևորգ Մելքոնյանի և Ռուբեն Գրիգորյանի ազգականն է:

Նա մասնավորապես, դեռևս 2016 թվականի օգոստոսի 19-ին ցուցմունք է տվել ու պատմել, որ Արմեն Լամբարյանի հետ միասին ապրել են Սպիտակի միևնույն թաղամասում, տարբեր հանդիպումների ժամանակ խոսել են նաև Ժիրայր Սեֆիլյանից, Բերձորում Սեֆիլյանի ու նրա թիմի հետ տեղի ունեցածից: Այնուհետև մինչև 2016 թվականի հուլիսի 16-ը՝ մինչև ՊՊԾ գնդի գրավումը, մի քանի անգամ հանդիպել է Արմեն Լամբարյանին, միասին հաց են կերել, զրուցել են տարբեր թեմաներից:

Արմեն Լամբարյանը, Արթուրի ցուցմունքով, հիմնականում խոսել է ապրիլյան քառօրյա պատերազմում կորցրած հողերի, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունների մասին, որ հողերը դավադրաբար են հանձնել: Երբ Սեֆիլյանը կալանավորվել է, Լամբարյանը Մելքոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Սեֆիլյանին կալանավորել են, որպեսզի կարողանան Արցախի հողերը հանձնեն:

Հայտնել է, որ պետք է ցույցեր անեն, որ Սեֆիլյանին ազատ արձակեն, իսկ հողերը չտան: Այդ կապակցությամբ Արմեն Լամբարյանը հետաքրքրվել է, թե՝ ցույց անելու դեպքում կարո՞ղ է մի քանի հոգու ասել, որ իրենց հետ մասնակցեն ցույցի, ինքը պատասխանել է, որ կճշտի: Այդ հարցով դիմել է հորեղբոր որդուն՝ Գևորգ Մելքոնյանին, կնոջ եղբորը՝ Ռուբեն Գրիգորյանին, ովքեր պատասխանել են, որ հարմար լինելու դեպքում՝ կգնան: Այդ մասին Արթուրը տեղեկացրել է Արմեն Լամբարյանին:

Այսպես, 2016-ի հուլիսի 15-ին՝ ժամը 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, Արմեն Լամբարյանը զանգահարել է իրեն խնդրել է գնալ նրա տան բակ: Արթուրը կատարել է Լամբարյանի խնդրանքը և գնացել, հանդիպել է նրան: Հետաքրքրվել է, թե երբ են ցույցեր տեղի ունենալու, Լամբարյանն էլ թե՝ 1-2 օրերի ընթացքում և լինելու են այն կալանավայրի մոտ, որտեղ պահվում է Ժիրայր Սեֆիլյանը: Լամբարյանը խնդրել է նաև մարդկանց հավաքագրել:

Արթուրն այս խնդրանքն էլ կատարել է ու բերել իր բարեկամներին՝ Ռուբեն Գրիգորյանին, Գևորգ Մելքոնյանին, մոր քեռու թոռանը՝ Ռուսաստանից վերադարձած Էդգար Սողոմոնյանին և Արևաշող գյուղից Գառնիկ Հովակիմյանին: Էդգարն էլ իր հերթին առաջարկել է իր հորեղբոր որդուն՝  «Գող» մականվամբ Արթուր Սողոմոնյանին։ Արթուր Մելքոնյանը գնացել է Սպիտակ, խոսել Արթուր Սողոմոնյանի հետ, տեղեկացրել, որ Սեֆիլյանին ազատ արձակելու համար հուլիսի 17-ին Երևանում ցույց պետք է կազմակերպվի, խնդրել է մասնակցել դրան: Սողոմոնյանը նույնպես համաձայնել է։ Մելքոնյանը Լամբարյանին զեկուցել է, որ իր հետ կարող է տանել հինգ հոգու, ինչը ուրախացրել է Լամբարյանին։

Մելքոնյանի ցուցմունքներով, Լամբարյանը տղաներին ժամադրել է Գյումրի տանող ճանապարհի հարակից թփուտներում գտնվող բացօթյա տաղավարներից մեկի մոտ, որտեղ կհանդիպեն և կխոսի նրանց հետ, նաև օղի կխմեն: Միաժամանակ զգուշացրել է, որ նրա հեռախոսահամարներն ԱԱԾ-ի կողմից գաղտնալսվում են և հեռախոսով ցույցի կամ ավելորդ թեմաների մասին խոսել պետք չէ և, որ տղաներին հարկ է ասել, թե գնում են ծննդյան արարողության:

Բացի այդ, Արմեն Լամբարյանը պահանջել է նաև ցույցի գնալիս հեռախոս չվերցնել՝ նշելով, որ հնարավոր է այդ ժամանակ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեն իրենց և պետք չէ, որ հեռախոս ունենան մոտները: Գյումրի տանող ճանապարհին հանդիպումը կայացել է, որին մասնակցել են բոլոր հավաքագրվածները և հենց այդտեղ էլ նրանց ասվել է, որ  2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպվելիք ցույցին են մասնակցելու:

Այդ հանդիպմանը կերել-խմել են, Արթուրի ցուցմունքով, Լամբարյանը ներկայացրել է, որ Սեֆիլյանին ազատելու համար ցույց են անելու, հայրենասիրական մտքեր է ասել, ասել, որ իշխանություններն ուզում են հողեր հանձնել, իսկ ազատության մեջ գտնվելու դեպքում Ժիրայր Սեֆիլյանը դա թույլ չի տա, պետք է մինչև վերջ պայքարել, որ նա ազատ արձակվի, հողերը չհանձնվեն: Բոլորն ասել են, որ պատրաստ են մասնակցել ցույցերին։

Ուտել-խմելուց հետո Արթուր Մելքոնյանը մեքենան տարել է տուն ու ծանոթի մեքենայով վերադարձել նույն տաղավար և այդ ժամանակ ծանոթացել է Արմեն Բիլյանի հետ։ Այդ տաղավարում մնացել են մինչև հուլիսի 17-ի ուշ գիշերը՝ ժամը  03:00-ի սահմանները, որից հետո նստել են Բիլյանի ավտոմեքենան:

Ցուցմունքում ասել է, որ Բիլյանի մեքենան նստելուց հետո ոչ ոքի մոտ զենք-զինամթերք չի տեսել և ողջ ճանապարհն անցել են բարձր երաժշտության տակ, երբեմն լսել է ավտոմեքենայում գտնվող տղաների խոսակցությունները, կատակները:

Երևանում արդեն Բիլյանը ավտոմեքենան վարել է նեղ փողոցով, որի ձախ կողմում ինչ-որ ալրաղացի նմանվող հիմնարկ է եղել՝ բարձր բետոնե խողովակներով, որի մոտ էլ կայանվել է մեքենան։ Այդտեղ տեսել է հայտնի «ԿռԱԶ» մակնիշի մեքենան, որով էլ խմբի անդամները ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք։

Րոպեներ անց, ըստ նույն ցուցմունքի՝ իրենց ավտոմեքենայի հետնամասում կանգնել է մեկ այլ նմանատիպ ավտոմեքենա, որի ձայնից ենթադրել է, որ այն ևս «Ֆորդ» մակնիշի է: Այդ մեքենայի կայանելուց հետո մի տղա բերել և իր նստատեղի ոտքերի տակ է դրել պարկ, մեկ այլ պարկ՝ բերանը փակված, մեկ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ռադիոկապի միջոցներ (ռացիաներ) են եղել: Ցուցմունքում պատմել է, որ այդ տղան ռադիոկապի միջոցներից որոշները հանել, լցրել է մեկ այլ տոպրակի մեջ ու հետո տարել իր հետ, իսկ մնացած մասը դրել է ոտքերի տակ:

Նկատել է նաև, որ բացել են իրենց ավտոմեքենայի բեռնախցիկը և այնտեղ ևս ինչ-որ բաներ են դրել: Այդ պահին, ըստ Մելքոնյանի ցուցմունքի՝ դիմացի «ԿռԱԶ»-ը շարժվել է, որից հետո Արմեն Լամբարյանն ու Բիլյանն արագ նստել են իրենց ավտոմեքենան և շարժվել են «ԿռԱԶ»-ի հետևից:

Արմեն Լամբարյանը մեքենայի մեջ բոլորին հայտարարել է, որ եթե քիչ հետո «դմփոց» լսվի, «սալյուտ» լինի՝ չվախենան: 2-3 րոպե հետո, երբ անցել են ինչ-որ բենզալցակայանի կողքով, լսել են «դմփոց», սակայն դիմացը գտնվող «ԿռԱԶ»-ը փակել է տեսադաշտը: Մոտենալով՝ տեսել են, որ «ԿռԱԶ»-ը կիսով չափ մխրճված է ինչ-որ տարածքի դարպասների մեջ, որոնց կողային պատը քանդված է: «ԿռԱԶ»-ը տեսնելով՝ Բիլյանը բացականչել է՝ «վա՛յ, քո արա՛, չմտավ», ինչից հասկացել է, որ նախատեսված էր «ԿռԱԶ»-ով դարպասներին հարվածել, դրանք կոտրել և ներս մտնել, որը չէր ստացվել:

Տեսնելով, որ մեծ մեքենան չի կարողացել մտնել ՊՊԾ դարպասներից ներս, Բիլյանն ավտոմեքենան վարել է «ԿռԱԶ»-ի ձախ կողմը, որից հետո ինքն ու Արմեն Լամբարյանն արագ իջել են ավտոմեքենայից, գոռալով՝ պահանջել են, որ Մելքոնյանն ու մյուսները ևս իջնեն ավտոմեքենայից և արագ վազեն առաջ:

Իջել են ավտոմեքենայից, վազել առաջ՝ դեպի տարածք: Մելքոնյանն ասել է, որ այդ պահին լսել են պայթյուններ և տեսել հրավառության պես մի բան, եղել է խառնաշփոթ, գոռում-գոչյուններ, բոլորը վազել են շարահրապարակի կողմը: Այդ ժամանակ լսվել են նաև ինքնաձիգի կրակահերթերի ձայներ: Տեսնելով, որ բոլորը վազում են դեպի եռահարկ շենքը՝ Արթուր Մելքոնյանը ևս վազել է այդ ուղղությամբ՝ գոռալով, իր ճանաչած տղաների անունները տալով: Մոտեցել են ՊՊԾ գնդի շենքին, որտեղ էլ տեսել է զինված մարդկանց, որոնց թվում ճանաչել է միայն Պավլիկ Մանուկյանին, որին Լամբարյանը ներկայացրել է որպես իր երեխաների քավոր:

Ըստ Մելքոնյանի ցուցմունքի, Պավել Մանուկյանը եռահարկ շենքի ձախից առաջին մուտքի մոտ բղավել է, որ ներսում գտնվողները չկրակեն, պահանջել է բացել դուռը՝ հայտնելով, որ իրենց կռիվը նրանց հետ չէ:

Մելքոնյանը նաև ասել է, որ իր ճանաչած տղաների հետ ցանկացել է փախչել, սակայն տարածքը պարսպապատ է եղել: Նա հրաժարվել է ու այլ ցուցմունքներ չի տվել:

Նշենք, որ Մելքոնյանը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվել էր ու վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Հիշեցնենք՝ նա նաև հայտնի է նրանով, որ դեռ գնդի գրավման օրերին ԱԱԾ-ն հրապարակել էր Մելքոնյանի ու ընկերոջ հեռախոսազրույցը, որտեղ Մելքոնյանը պնդել էր, թե իրեն խաբելով են բերել ՊՊԾ գունդ ու ստիպված է մնում ներսում:

Առաջին մաս

Երկրորդ մաս

Երրորդ մաս

Չորրորդ մաս

Հինգերորդ մաս

Վերցերորդ մաս

Յոթերորդ մաս

Ութերորդ մաս

Իններորդ մաս

Տասներորդ մաս

Տասնմեկերորդ մաս

Տասներկուերորդ մաս

Տասներեքերորդ մաս

Տասնչորսերորդ մաս

Տասնհինգերորդ մաս

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ) 27/03/2024 14:58 Շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվի Շուռնուխում տների կառուցումը. Գնել Սանոսյան 27/03/2024 14:55 Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու. դա արեցին ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները. Սիմոնյան 27/03/2024 14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/03/2024 14:47 Քննարկվել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները

Տվյալ բաժնի վերջին նյութերը