17/08/2017 22:34
Ճշտվում է Բարսելոնայում ահաբեկչության արդյունքում տուժածների թվում հայերի առկայությունը
Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը:
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տուրիստական վայր համարվող Ռամբլա հետիոտնային պողոտայում։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, զոհվել է 13 մարդ։ Իշխանությունն արդեն հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։
Հանցագործը փախուստի է դիմել դեպքի վայրից, նրա որոնումները շարունակվում են։