17/08/2017 11:59
Նոր նշանակում կառավարությունում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Սամվել Ամիրխանյանը, այսօր նման որոշում ընդունեց կառավարությունը հերթական նիստում:
Որոշման նախագիծը ներկայացնելիս՝ Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Ամիրխանյանը մասնակցել է քաղծառայության խորհրդի կողմից հայտարարված մրցույթին և հաղթել մրցույթում:
«Պարոն Ամիրխանյանը ունի մեծ փորձ», - ասաց փոխնախարարը: Նիստին ներկա Ամիրխանյանին հարցեր չեղան, և կառավարությունը հաստատեց որոշումը:
Նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն արձակուրդում է, և կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: