17/08/2017 21:40
Վթարի հետևանքով այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այրված մեքենայի մեջ հայտնաբերվել է մոխրացած դի։ Գյուղապետ Մանվել Կամենդատյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ մեքենան այրվել է վթարի հետևանքով, իսկ մահացած անձը եղել է պայմանագրային զինծառայող՝ 32-ամյա Վարդան Հրաչիկի Գրիգորյանը։
Գյուղապետն ասաց, որ Գրիգորյանն ամուսնացած էր, ուներ մեկ երեխա։
Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին՝ այրված ավտոմեքենայում, հայտնաբերվել է դի:
Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: