17/08/2017 11:26
Մայրաքաղաքում երկհերթ և եռահերթ ժամանակացույցով շարունակվում է ծառերի ոռոգումը
Շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանում շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ժամանակացույցով ծառերի ոռոգումը, տեղեկացնեում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Աշխատանքներում ներգրավված են մարդկային և տեխնիկական ռեսուրսներ: Առանձին հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրերով:
Հատուկ ժամանակացույցով ոռոգման աշխատանքները կշարունակվեն մինչև եղանակային պայմանների մեղմացումը, որից հետո գործընթացը կշարունակվի սովորական ժամանակացույցով: