17/08/2017 19:00
Թուրքիայում Կոկսակի վիրուսով վարակվել Է ավելի քան 800 ռուս զբոսաշրջիկ
«Ռոսպոտրեբնադզորը» 832 բողոք է ստացել Թուրքիայում Կոկսակի վիրուսով վարակման մասին, հայտնում է РИА Новости-ն։
Հաղորդումները զբոսաշրջիկներից ստացվել են դաշնային ծառայության հատուկ թեժ գծով։ Նշվում է, որ հիվանդների մոտ 77 տոկոսը երեխաներ են։
Հինգշաբթի հայտնի էր դարձել, որ Թուրքիան համաձայնել է ընդունել ռուս մասնագետների պատվիրակություն՝ հանրապետությունում Կոկսակի վիրուսի հետ կապված իրավիճակի գնահատման համար։