17/08/2017 19:26
Սիրահարված չինացին արիշտա է հյուրասիրել հինգ հազար անցորդի
Չինացի բիզնեսմենն արիշտա է հյուրաիրել հինգ հազար մարդու, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով «The South China Morning Post»-ին:
Բանն այն է, որ Գուանչժոուից ձեռնարկատերը եկել էր Չինաստանի Չունցին քաղաք՝ իր սիրած աղջկան ամուսնության առաջարկություն անելու:
Նա 300 հազար յուանով իր սիրեցյալի համար գնել էր երեք կարատանոց ալմաստով մատանի, բայց նվերով պայուսակը մոռացել էր ռեստորանում: Հաստատության այցելուներից մեկը գտել էր պայուսակը և փոխանցել մենեջերին, իսկ վերջինս այն վերադարձրել էր տիրոջը:
Հաջորդ օրը գործարարը հայտարարել է, որ Չունցինի բնակիչների բարությունն օգնել է իրեն իրականացնելու ծրագրածը:
Նա մատանին նվիրել է աղջկան, որը համաձայնել Է ամուսնանության առաջարկին: Նշանադրությունը նշելու համար բիզնեսմենը նույն ռեստորանից հինգ հազար բաժին արիշտա է գնել: Հյուրասիրությունից օգտվելու համար 100 մետր երկարությամբ հերթ է գոյացել: