18/08/2017 10:36
Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Նախնական տվյալներով Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն` հղում անելով Իսպանիայում ՀՀ դեսպանությանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բարսելոնայի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տուրիստական վայր համարվող Ռամբլա հետիոտնային պողոտայում։
Իշխանությունն արդեն հայտարարել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: