18/08/2017 10:41
ԿԳՆ կրթության պետական տեսչության պետը կհեռացվի աշխատանքից. «Ժողովուրդ»
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն երեք օր է, ինչ արձակուրդում է:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:
Թերթը հիշեցրել է, որ օրեր առաջ գրել էին, թե կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել: