18/08/2017 10:25
Խոսրովի արգելոցում հրդեհի մարմանը մասնակցած զինվորներին շնորհակալություն են հայտնել մատաղով. «Ժողովուրդ»
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարվել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել:
Բացի այս, կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` կրակի դեմ պայքարած արգելոցի աշխատողները, նախարարները` Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը, որոշեցին զինվորներից շնորհակալություն հայտնել` մատաղի տեսքով: Նրանք մատաղ էին արել, ինչն էլ բաժանեցին զինվորներին` հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: