20/08/2017 20:34
ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու Թուրքիայի հայտարարությունը զավեշտալի է. Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է հայտարարությունը, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև», - ասել է նա։