21/08/2017 16:45
Սանկտ Պետերբուրգում 19,7 մլն ռուբլով վաճառվել է Ելցինի լիմուզինը
Զրահապատ Mercedes-Benz S-klasse Trasco Bremen լիմուզինը, որով Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը մեկնել է պաշտոնական և անձնական հանդիպումների, Սանկտ Պետերբուրգում վաճառվել է 19,7 մլն ռուբլով, ТАСС-ին հայտնել է մեքենան վաճառած ավտոսրահի նախագահը:
«Լիմուզինը 19,7 մլն ռուբլով հավաքորդի է վաճառվել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ համապատասխան հայտարարությունը հայտնվել է ավտոմեքենաների վաճառքի կայքերից մեկում: ՏԱՍՍ-ին ավտոսրահում հայտնել են, որ լիմուզինը մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների և լրագրողների շրջանում:
Հայտարարության համաձայն՝ ավտոմեքենան «հետին հաղորդակ ունի, ձախակողմյան ղեկ», վազքը կազմում է 60 հազար կմ: Լիմուզինը հատուկ պատվերով է պատրաստվել: Վաճառողի կարծիքով՝ ավտոմեքենան կարող է դառնալ «լավ հավաքածուի արժանի նմուշ»:
Ավելի վաղ մեկ այլ լիմուզին՝ Mercedes-Benz S-klasse III-ը (W140), որով նույնպես Ելցինն է երթևեկել, «վաճառվել է 33 մլն ռուբլով»: