21/08/2017 19:19
Լավրովը խոստացել է «բարկությունը չթափել» ամերիկացիների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի այցագրերի կասեցման
Ռուսաստանը «բարկություն չի թափի ԱՄՆ-ի քաղաքացիների վրա ի պատասխան ռուսաստանցիներին ամերիկյան այցագրերի տրամադրումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշման, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է մեր պատասխան գործողություններին, ինչպես ես արդեն ասել եմ, հարկավոր է մանրամասն ուսումնասիրել այն որոշումները, որոնք այսօր ամերիկացիները հայտարարել են: Տեսնենք: Կարող եմ ասել միայն մի բան՝ մենք բարկությունը չենք թափի ամերիկացի քաղաքացիների վրա», - ասել է Լավրովը՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեխ Շուքրիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Այսինքն՝ եթե որևէ մեկը հույս ունի, թե այդ դեպքում վատ օրինակը վարակիչ կլինի, ապա նա հաշիվների մեջ սխալվել է», - հավելել է նախարարը:
Նա ասել է, որ Ռուսաստանը լրացուցիչ կուսումնասիրի ռուսաստանցիների համար այցագրային ընթացակարգերի վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանության որոշումը: