21/08/2017 14:44
Սերբիան իր բոլոր դիվանագետներին հետ է կանչել Մակեդոնիայից
Սերբիան իր բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին հետ է կանչել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեից, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Նշվում է, որ դեսպան Դուշանկա Դիվյակ Տոմիչը և դեսպանատան աշխատակիցներն անցած գիշեր ժամանել են Բելգրադ:
Դիվանագետների հետկանչման պատճառ է նշվել շտապ կոնսուլտացիաների անհրաժեշտությունը: Ավելի վաղ Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Մակեդոնիայի իշխանություններից պահանջել է ուժեղացնել դեսպանատան պահպանության անվտանգության միջոցները: Սպասվում է, որ ստեղծված իրադրության կապակցությամբ այսօր հատուկ հայտարարությամբ հանդես կգա Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իվիցա Դաչիչը: