21/08/2017 18:27
Տարոն Մարգարյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի գրող, հրապարակախոս, դրամատուրգ, Երևանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանի մահվան մասին:
Ահռելի է նրա ավանդը հայ արձակի, դրամատուրգիայի, ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում, իսկ հայրենասիրական ու քաղաքացիական բովանդակության ստեղծագործությունները՝ բացառիկ արժեքներ, որոնք շարունակելու են կրթել նոր սերունդներ:
Իմ խորհին ցավակցությունն եմ հղում Ձեյթունցյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև բազմահազար ընթերցողներին ու երկրպագուներին», - ասված է քաղաքապետի ուղերձում: