21/08/2017 18:18
Լիբանանում հայտարարել են Ավստրալիայից ԱՄԷ թռչող ինքնաթիռում ահաբեկչություն կանխելու մասին
Լիբանանի հետախուզությունն ահաբեկչություն է կանխել Ավստրալիայից Արաբական Միացյալ Էմիրություններ թռչող ինքնաթիռում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը, փոխանցում է РИА Новости-ն:
«Լիբանանի ներքին անվտանգության ուժերի հետախուզության բաժինը վերջերս կարողացել է պայթյուն կանխել ԱՄԷ-ի ավիաուղիների ինքնաթիռում, որն Ավստրալիայից Աբու Դաբի չվերթ էր իրականացնում», - հայտնել է նախարարը՝ չհստակեցնելով պլանավորված ահաբեկչության ամսաթիվը:
Նա հավելել է, որ ահաբեկչությունը պատրաստում էր Թարիկ Հայաթ անունով լիբանանցի ահաբեկիչը՝ ևս չորս գրոհայինի հետ միասին: Նրա ճակատագրի մասին Մաշնուկը չի հայտնել: