Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է

22/08/2017 15:45

Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է


90-ականներին Սամվել Երվինյանի ջութակի ելևէջները գրեթե յուրաքանչյուր հայի ընտանիքում էին հնչում, ու դժվար չէր կռահել, որ մի օր այդ հնչյունները օտարների պատուհաններից են ներս մտնելու: Նրա կատարողականությունն անտարբեր չթողեց աշխարհահռչակ երաժիշտ Յաննիին, և արդեն շուրջ 15 տարի հայ վիրտուոզն իր կարևոր տեղն ունի Յաննիի խմբում:

Aysor.am-ի զրուցակիցը Սամվել Երվինյանն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող ու ստեղծագործող երաժիշտն այս ամառը որոշել է անցկացնել հայրենիքում՝ ծնողների ու հարազատների միջավայրում: Հայաստան է եկել օգոստոսի 15-ին, կմեկնի սեպտեմբերի 20-ին:

- Պարոն Երվինյան, հայաստանյան այս այցելությունը գործնակա՞ն, թե՞ անձնական բնույթ է կրում:

- Այս անգամ հայրենիք այցելությունս անձնական պատճառներ ունի. շատ էի կարոտել ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս: Իհարկե, կարոտս մեծ էր նաև հայրենիքիս նկատմամբ:

- Վերջին անգամ ե՞րբ եք Երևանում եղել: Շա՞տ է փոխվել մեր քաղաքը:

- Ուղիղ մեկ տարի առաջ եմ այստեղ եղել: Այս ընթացքում իմ սիրելի քաղաքը գրեթե չի փոխվել: Գիտեք, շատ կցանկանայի, որ Երևանը մաքուր լիներ: Հատկապես կենտրոնը, քանի որ ես քաղաքի գրեթե կենտրոնում եմ ծնվել: Մեր մայրաքաղաքը՝ Երևանն արժանի է, որ իրեն մաքուր պահեն ու փայփայեն:

- Ձեր՝ այստեղ գտնվելու մասին համացանցից տեղեկացանք. օրերս բոլորը գրում ու խոսում էին, որ երևանյան խանութներից մեկում հաճախորդների փոխարեն դուք եք վճարել: Թեև համագործակցում եք համաշխարհային ճանաչում ունեցող Յանիի խմբի հետ, ինքներդ էլ մեծ ճանաչում ունեք, սակայն Հայաստանում շատերը կարող են Ձեր բարեգործական քայլը որպես փիար միջոց համարել: Իրականում, ինչո՞ւ նման ցանկություն առաջացավ: Հեշտությա՞մ համաձայնվեցին, որ իրենց փոխարեն վճարեք:

- Չեմ կարծում, թե այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, կմտածեն, թե ես դա փիարի համար եմ արել: Պարզապես այդ պահին լավ, բարձր տրամադրություն ունեի: Այդ մարդիկ դժվարությամբ համաձայնվեցին: Չէ՞ որ հայերը հպարտ ազգ են…

- Նման քայլերի հաճա՞խ եք դիմում:

- Ամբողջ կյանքում:

- Հայաստան այցելելիս որտե՞ղ եք բնակվում: Ձեր տունը պահպանվե՞լ է, թե՞ վաճառել եք: Ունե՞ք այստեղ հարազատներ:

- Իմ տունը պահպանվել է, բայց ես գալուց ծնողներիս մոտ եմ մնում: Իմ բոլոր հարազատները Հայաստանում են: Բայց ընկերներս՝ ոչ թե երկրպագուներս, այլ հենց ընկերներս, ամբողջ աշխարհում են սփռված: Շատ-շատ են նաև հայ ընկերներս, որոնց անունները չեմ թվարկի, քանի որ ժամանակը չի բավականացնի (ժպտում է՝ հեղ.):

- Հաճա՞խ եք Երևան գալիս:

- Առաջին իսկ հնարավորության դեպքում:

- Այս անգամ ովքե՞ր են Ձեզ ուղեկցում, ընտանիքի հե՞տ եք եկել:

- Ո՛չ, այս անգամ մենակ եմ եկել, քանի որ երեխաներիս դասերը օգոստոսի 14-ից սկսվել են:

- Քանի՞ երեխա ունեք, հետևո՞ւմ են հայրիկի ճանապարհին:

- Երկու որդի ունեմ, ավագ տղաս Լաս Վեգասի համալսարանում է սովորում, հարվածային գործիքների վրա է նվագում: Իմ վերջին ալբոմում նա է բոլոր հարվածային գործիքների նվագողը: Կրտսերս միջնակարգ դպրոցում է սովորում: Երկուսն էլ գերազանցիկներ են:

- Ձեր կինը և՞ս երաժիշտ է:

- Այո՛, միասին սովորել ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետագայում էլ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

- Բնակվում եք ԱՄՆ-ում: Հատկապես նոր սերնդին հետաքրքիր կլինի՝ ե՞րբ և ի՞նչը արդեն իսկ սիրված ու ճանաչված երաժիշտին տարավ Հայաստանից:

- Ես ընտանիքիս հետ Ամերիկա մեկնեցի 2002 թվականին: Մինչ այդ երեք անգամ եղել էի այնտեղ, բայց մենակ: Հայաստանն իմ կարիերայի համար արդեն «փոքր» էր: Ներեցեք անհամեստությանս համար, բայց ինչպես հին առակում է ասվում՝ «Большому кораблю большое плавание» (ժպտում է՝ հեղ.):

- Բացի Յաննիի հետ համագործակցելուց, ի՞նչ այլ զբաղվածություն ունեք այդտեղ:

- Անկեղծ ասած, Յաննիի հետ ես շատ զբաղված եմ, բայց միշտ էլ փորձում եմ ժամանակ գտնել և՛ ընտանիքիս, և՛ անհատական գործունեությանս համար: Աշխատում եմ իմ նախագծերի վրա: Ներկա պահին զուգահեռաբար երկու ալբոմ եմ ձայնագրում: Նրանցից մեկում բազմաժանր ստեղծագործություններ են, այդ թվում նաև իմ աշխատանքները: Երկրորդ ալբոմը դասական երաժշտության սիրահարների համար է, այնտեղ ներկայացնում եմ Բախ, Գլյուկ, Մոցարտ, Պագանինի, Պաբլո Սարասատե…

- Ի դեպ, Ձեր և Յաննիի համագործակցությունը պատահակա՞ն ստացվեց, թե՞ այդ հարցում աջակից ունեիք:

- Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ հին ընկերոջը՝ Արա Գևորգյանին, ում հետ համերգային ծրագրերով հանդես էր գալիս հայտնի երաժիշտ Պեդրո Էուստաչեն: Վերջինս երկար տարիներ նվագել էր Յաննիի հետ: Հենց այս ծանոթությունից էլ ամեն ինչ սկսվեց…

- Թեև ասում են, որ երաժշտությունը լեզու չի ճանաչում, բայց, այնուամենայնիվ, Ձեր ջութակի առաջին իսկ ելևեջները հուշում են հայկական արմատների մասին: Ինչպե՞ս են ամերիկացիները վերաբերում հայկական երաժշտությանը:

- Զարմանալի կլիներ, եթե իմ երաժշտության մեջ չլինեին հայկական տարրեր: Պապիկս Մուշեղ Երվինյանն է, ումով ես շատ եմ հպարտանում: Նա Շապին Գարահիսարից է, որտեղ ծնվել է նաև հայ ազգի հերոս Անդրանիկ Օզանյանը: Նույնիսկ նրանց միասնական լուսանկարներն են պահպանվել… Ինչ վերաբերում է ամերիկացիների՝ հայկական երաժշտության նկատմամբ վերաբերմունքին, բնականաբար, շատ լավ են ընդունում: Այլ հարց է՝ ինչպե՞ս է այդ երաժշտությունը կատարվում…

- Պարոն Երվինյան ծնվել եք Հայաստանում, բնակվում եք ԱՄՆ-ում, ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ առավել հարազատ: Ստեղծագործող մարդու համար որքանո՞վ է կարևոր բնակավայրը: Կարող է արդյոք երկիրը փոխել արվեստագետի մշակութային ճաշակը:

- Միգուցե ապրելու վայրը նշանակություն ունի: Ամեն դեպքում, ես իմ լավագույն ստեղծագործությունները Հայաստանում եմ գրել: Ամերիկան բազմազգ երկիր է, ես տարբեր ազգերի շատ երաժիշտների հետ եմ աշխատել, ինչը, բնականաբար, արտացոլվել է իմ աշխատանքներում, ազդել է դրանց վրա: Ընդհանրապես, ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի (ժպտում է՝ հեղ.):

- Ստացվո՞ւմ է ԱՄՆ-ում պահպանել հայկական արմատները, թե՞ արդեն զգում եք ձուլման վտանգը:

- Բնականաբար, որքանով հնարավոր է՝ պահպանում ենք հայկական արմատները: Չէ՞ որ արյունը երբեք չի փոխվում:

- Գաղտնիք չէ, որ երաժիշտներից շատերն այսօր առաջնահերթություն են տալիս մասնավոր հրավերներին, քանի որ դրանք կոմերցիոն բնույթ են կրում և երաժիշտին օգնում են շատ ավելի մեծ գումար վաստակել: Դա չի՞ խանգարում մասնագետի բուն գործունեությանը:

- Կոմերցիան վատ բան չէ, դա լավ է: Բայց այն չպետք է բացասաբար ազդի ստեղծագործական գործունեության վրա: 

- Երիտասարդ հայ ջութակահարների հետ շփում ունե՞ք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց մասնագիտական որակները: Համագործակցություն սպասվո՞ւմ է:

- Ցավոք, զբաղվածության և մեծ հեռավորության պատճառով չի ստացվում շատ շփվել հայ երիտասարդ ջութակահարների հետ: Բայց ուրախությամբ կնկատեմ, որ նրանց մեջ կան շատ օժտվածներ: Հիմա աշխարհում շատ են պրոֆեսիոնալ ջութակահարները, ովքեր լիովին տիրապետում են գործիքին: Բայց ինչպես մի անգամ ասել է Իգոր Օյստրախը՝ մեծն Դավիդ Օյստրախի որդին՝ քիչ են այն երաժիշտները, որոնց հնարավոր է լսել ռադիոյով, կամ հեռավորությունից, բայց ձեռագրից ճանաչել, թե ով է նա: Ի դեպ, Դավիդ Օյստրախն իմ ուսուցչի՝ Էդուարդ Դայանի ուսուցիչն է եղել:

- Քանի որ գրեթե մեկ ամիս էլ դեռ Հայաստանում եք լինելու, ունե՞ք այստեղ նախընտրած հանգստի վայր:

- Սիրում եմ հանգստանալ Ջերմուկում, Դիլիջանում, Քանաքեռ Գեսում՝ իմ բանակային ընկեր Հարութի մոտ:

- Պարոն Երվինյան, շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր հարցազրույցը:

- Ես ևս շնորհակալ եմ: Ամբողջ սրտով խաղաղություն ու համբերություն եմ մաղթում հայ ազգին:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:11 Կա պայմանավորվածություն՝ որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու․ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 21:49 Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, դպրոցի շուրջ տնկած ծառերը չէին պաշտպանում․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 21:34 «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում ջրատարից 83-ամյա կնոջ դի են դուրս բերել Այսօր, 21:20 Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան Այսօր, 21:05 Կապանում գործող ՓԲԸ-ից 425 կգ պղնձե փաթույթ են գողացել Այսօր, 20:51 Միրզոյանն ու Գրոսսին Վիեննայում քննարկել են Հայաստանի ատոմակայանի շահագործմանը վերաբերող հարցեր Այսօր, 20:37 Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» խմբակցություն Այսօր, 20:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Այսօր, 20:13 Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել Այսօր, 19:54 Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից Մելքոն Թամրազյանը․ ՀՅԴ Իջևանի գրասենյակ Այսօր, 19:40 Ծորանային կարցինոմա․ Սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայի ժամանակ Այսօր, 19:28 Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Այսօր, 19:18 Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց Այսօր, 19:07 Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան Այսօր, 18:54 Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր է տարածված «կարծիքը», թե Հայոց Ցեղասպանության ժամանակ դիմադրություն չի եղել. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 18:41 Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի Այսօր, 18:31 Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև Այսօր, 18:13 ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Այսօր, 17:58 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր, 17:43 Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Այսօր, 17:30 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը Այսօր, 17:16 ՆԳՆ-ից հայտնում են 14 ձերբակալվածի մասին Այսօր, 17:06 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 16:56 Առնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհից Այսօր, 16:51 Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 16:36 Իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն, իսկ ՔՊ-ի օրակարգում որևէ քաղաքական հանդիպում բացառված է. Բաքոյան Այսօր, 16:20 Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների (Տեսանյութ) Այսօր, 16:08 Ոստիկանական մեքենայով Հ1-ի նկարահանող խմբին փորձում էին մտցնել Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 16:04 Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 15:56 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 15:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Այսօր, 15:43 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Այսօր, 15:36 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Այսօր, 15:33 Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են. զոհերից մեկի մարմինը գրեթե չի այրվել Այսօր, 15:28 Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն Այսօր, 15:14 ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը. Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Այսօր, 15:03 Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Այսօր, 14:44 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այսօր, 14:36 Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Այսօր, 14:28 Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա Այսօր, 14:21 Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ (Տեսանյութ) Այսօր, 14:11 Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Այսօր, 14:04 Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրանի դեսպանատան առջև․ Լուսանկարներ Այսօր, 13:52 Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը Այսօր, 13:46 Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում՝ բացի «Հայկական ժամանակ»-ից. Բագրատ Սրբազան Այսօր, 13:24 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը Այսօր, 13:11 Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում Այսօր, 13:08 Ժպտացե՛ք, տղե՛րք, դուք էլ պետք է ազատագրվեք սրանցից. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Այսօր, 13:03 Փաստաբանները վաղը գործադուլ կանեն Այսօր, 13:01 Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին Այսօր, 12:57 Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 12:46 «Սրբազան Հայր, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները». «Սիթի օֆ Սմայլ»-ից՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:42 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:35 ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Այսօր, 12:33 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան Այսօր, 12:20 Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ամենավառ հիշողությունը. Պուտին Այսօր, 12:10 Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը Այսօր, 12:01 «Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Այսօր, 11:58 Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Այսօր, 11:53 Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը. Սասունյան Այսօր, 11:48 Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Այսօր, 11:46 Կիսում ենք ձեր վիշտը. Ալեն Սիմոնյանը պարսկերենով ցավակցել է Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների մահվան կապակցությամբ Այսօր, 11:42 Կիրանցի մուտքը փակվում է Այսօր, 11:40 Իրանում համազգային սուգ է հայտարարվել Այսօր, 11:38 Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից Այսօր, 11:29 Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 11:24 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Այսօր, 11:19 Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Այսօր, 11:16 Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ Այսօր, 11:06 Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Պետրոսյան Այսօր, 11:00 Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (Տեսանյութ) Այսօր, 10:54 Գազամատակարարման պլանային դադարեցումեր` Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 21-ին և 22-ին Այսօր, 10:51 Իրանի նախագահի և մյուս զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ Այսօր, 10:49 Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:46 Ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում. Արարատ Միրզոյանը՝ Իրանի կառավարությանը Այսօր, 10:42 Կիրանցի մեջ սահմանային հենասյուներ են դրել․ առավոտյան են տեղադրել՝ գաղտնի Այսօր, 10:30 ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Այսօր, 10:23 Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ Դեսպանի հարցազրույցը Այսօր, 10:21 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Այսօր, 10:17 Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:14 Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. գիշերը նրան անակնկալ են արել (Տեսանյութ) Այսօր, 10:10 Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Այսօր, 10:07 Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի Այսօր, 09:53 Ոստիկանական ուժերը՝ Կիրանցում․ Լուսանկարներ Այսօր, 09:46 Արմեն Գրիգորյանը մեկնելու է Դոհա Այսօր, 09:42 Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Այսօր, 09:32 Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից. ՀՀ վարչապետ Այսօր, 09:24 Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և նրանց ուղեկցող անձինք զոհվել են 19/05/2024 23:50 Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ գտնվելու վայրը» հայտնաբերվել է․ IRNA 19/05/2024 22:38 Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ 19/05/2024 22:30 Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել 19/05/2024 22:24 Հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը․ Press TV 19/05/2024 22:21 ԵՄ-ն միանում է Ռաիսիի կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին 19/05/2024 22:09 Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա 19/05/2024 22:03 Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին 19/05/2024 21:52 Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն․ Իրանի գերագույն առաջնորդ 19/05/2024 21:20 Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ 19/05/2024 20:54 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը