22/08/2017 14:10
Google-ն Android-ի նոր տարբերակն անվանել է ի պատիվ թխվածքաբլիթի
Google կորպորացիան ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ Android Oreo-ն, որն անվանակոչվել է ի պատիվ հանրաճանաչ շոկոլադե բլիթի, փոխանցում է Gazeta.ru-ն։
Նոր օպերացիոն համակարգը հասանելի է Pixel սմարթֆոնների համար, որոնք ևս Google-ն է մշակել։ Շուտով Oreo-ն հասանելի կլինի նաև այլ արտադրության սմարթֆոնների սեփականատերերի համար։
Նորարարություններից է «Նկար նկարում» գործառույթը, որը թույլ է տալիս տեսնել երկու հավելվածները միաժամանակ, նաև բաց թողնված ծանուցումների ցուցիչը (notification dot) ։
Նշենք, որ Google-ի նախկին օպերացիոն համակարգերը կոչվել են Nougat (նուգա), Marshmallow (զեֆիրի տեսակ)։