22/08/2017 13:35
Փոստանջյանի հայտարարություններից հետո դժվար է «Երկիր Ծիրանիին» համագործակցության նոր առաջարկ անել. Արայիկ Հարությունյան
«Ելք»-ի և «Երկիր Ծիրանի»-ի համագործակցության հավանականությունը բավականին փոքրացել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ թեև միշտ հավանական և արդյունավետ է համարել համագործակցությունը գործընկերների հետ, բայց վերջիններս ոչ համապատասխան և ոչ ադեկվատ պահվածք են դրսևորում, ինչը բարդացնում է երկու ընդդիմադիրների համագործակցության հեռանկարները:
«Եթե լսեք տիկին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները, ապա կտեսնեք, որ դրանից հետո շատ դժվար է համագործակցության նոր առաջարկներ անել: Մենք միշտ բաց ենք եղել համագործակցության, բայց այս ոչ ադեկվատ պահավածքը մեզ համար խնդիրներ է առաջացնում, և ես դժվարանում եմ ասել, թե որ հարցերում մենք կունենանք համագործակցություն: Իհարկե, դա արդյունավետ կլիներ, բայց մենք ունենք բավականին ուժեղ ֆրակցիա, և այս պահին մեր հիմնական գործունեությունը պայմանավորված է մեր ֆրակցիայի արդյունավետությամբ: Նման հնարավորություն ես դեռ տեսնում եմ, բայց այն գնալով փոքրանում է՝ «Երկիր Ծիրանի»-ի պահվածքով», - ընդգծեց նա: