22/08/2017 12:21
Բալահովիտում վրայերթի հետևանքով մահացած երեխայի պապը մահացել է հիվանդանոցում
Օգոստոսի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում 1950 թ. ծնված Գրիշա Ասատրյանին և 2015 թ. ծնված Արամ Ասատրյանին վրաերթի ենթարկելու մասին:
Վրաերթից հետո փոքրիկ տղան մահացել էր:
Օգոստոսի 21-ին, ժամը 12.40-ին, «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է նաև երեխայի պապը՝ Գրիշա Ասատրյանը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: