22/08/2017 17:27
Դոնի Ռոստովի հրդեհը մարվել է
Փրկարարներին մեկ օր անց հաջողվել է ամբողջովին մարել Դոնի Ռոստովում բռնկված հրդեհը, ТАСС-ին հայտնել է տեղի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
«Դոնի Ռոստովում կրակն ամբողջությամբ մարվել է Մոսկվայի ժամանակով 13:21-ին», - ասել են մամուլի բաժնից:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցվել միայն Դոնի Ռոստով քաղաքում:
Դոնի Ռոստովի գլխավոր հրապարակի մոտակայքում երկուշաբթի հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մի քանի մասնավոր տուն է այրվել: