22/08/2017 17:34
Թեհրանում մտածում են Twitter-ի և YouTube-ի արգելափակման մասին
Իրանի իշխանությունները քննարկում են երկրի տարածքում Twitter-ի արգելափակումը վերացնելու հնարավորությունը, որն արգելված էր մի քանի տարի, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
«Twitter-ի ղեկավարությունում հայտարարել են, որ իրենք պատրաստ են բանակցություններ վարել մեզ հետ՝ տարաձայնությունները հաղթահարելու համար», - մեջբերում են անում հրատարակություններն Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջախրոմիի խոսքերը:
Ըստ որում նախարարն ընդգծել է, որ, իր կարծիքով՝ Twitter-ն սպառնալիք չի ներկայացնում իրանական հասարակության համար: Բացի դրանից, նշում են զանգվածային լրատվամիջոցները, Թեհրանում չեն բացառում YouTube տեսահոսթինգի օգտագործման արգելքի վերացումը:
Չնայած արգելքին, Twitter-ը լայնորեն տարածված է իրանցի քաղաքական գործիչների շրջանում: Մասնավորապես, այդ սոցցանում օգտահաշիվներ ունեն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, նաև Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին: