Լիդիանը հրապարակել է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ

22/08/2017 17:22

Լիդիանը հրապարակել է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ


Հ.Բրոնոզյանի պատվերով պատրաստված զեկույցներում մտահոգություններ են ներկայացվում Ամուլսարի Ծրագրի ազդեցությունների, մասնավորապես՝ թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) և այլ՝ ստորգետնյա և մակերևութային ջրերի վրա ազդեցությունները մեղմելու միջոցառումների վերաբերյալ: Այս զեկույցների հեղինակները չեն իրականացրել Լիդիանի բնապահպանական կառավարման բոլոր փաստաթղթերի լիարժեք ուսումնասիրություն: Հարկ է նշել, որ իրականում անկախ ուսումնասիրությունները փաստում են, որ Ամուլսարում ԹԱԴ ռիսկերը շատ ցածր են և կառավարելի:

Լիդիան ընկերության ուսումնասիրություններին և կառավարման պլաններին լիարժեք ծանոթանալու դեպքում, կարելի է համոզվել, որ բացահայտված ռիսկերը կառավարելու պլաններ արդեն իսկ կան, հետագա աշխատանքները նախագծվել են և բյուջետավորվել: Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների կառավարումը վերահսկվում է  ՀՀ օրենսդրությամբ և վերստուգվում Անկախ բնապահպանական և սոցիալական խորհրդատու Knight Piesold ընկերության կողմից: Այս վերստուգումը ապահովում է Ծրագրի վերահսկողությունը միջազգային ներդրողների կողմից, որոնք իրենց հերթին պահանջում են միջազգային լավագույն փորձի կիրառում:   

Համառոտ տեղեկանք

Հուլիսի 19-ին Լիդիանի տրամադրության տակ են հայտնվել Blue Minerals Consultancy, Clear Coast Consulting և Buka Environmental[1], ընկերությունների պատրաստած զեկույցները, որոնք անդրադառնում են Ամուլսարի Ծրագրի շրջանակներում թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) հավանական ռիսկին և ստորգետնյա և մակերևութային ջրերի հետ կապված հարցերին, ինչպես նաև Լիդիանի կողմից առաջարկվող մեղմացման միջոցառումներին: Տվյալ զեկույցները հիմնված են Լիդիանի հրապարակված հաշվետվությունների Հ. Բրոնոզյանի կողմից ընտրված փաստաթղթերի ուսումնսիրության վրա և այս ամփոփագրում տվյալ զեկույցներին այսուհետ հղում է արվում որպես «Զեկույցներ»:

Լիդիանը բաց է Ծրագրի հանդեպ խիստ վերահսկողության և փորձագիտական գնահատականների համար: Մեզ համար կարևոր է, որ Ծրագրի շահագրգիռ կողմերին մտահոգող բոլոր հարցերին տրվեն սպառիչ պատասխաններ: Այդ նպատակով, Լիդիանը  Զեկույցների անկախ ուսումնասիրություն է պատվիրել  միջազգային առաջատար բնապահպանական խորհրդատվական ընկերություններին՝ Ամուլսարի ԲՍԱԳ հեղինակներին՝  «Wardell Armstrong International», «Global Resource Engineering (GRE)» և «Golder Associates» , որի ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: 

Պատասխանների հիմնական շեշտադրումները.

Զեկույցներում ներկայացված գնահատականներն ու եզրակացությունները հիմնված են Լիդիանի ներկայացրած բնապահպանական կառավարման ծրագրերի միայն մի մասի վրա: Շատ դեպքերում սխալ են մեկնաբանվում, անտեսվում և համատեքստից դուրս են հանվում ԲՍԱԳ-ում և այլ փաստաթղթերում համապարփակ ներկայացված շատ հարցեր:     

Զեկույցների հեղինակները անտեսում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումների օպտիմալացումը իրականացվում է որպես շարունակական գործընաց, թեև դա ակնհայտ է Լիդիանի փաստաթղթերից: Նրանց ներկայացրած դիտարկումների մեծ մասը ժամանակավրեպ է, քանի որ այդ մասով արդեն իրականացվում են կամ ծրագրված են ուսումնասիրություններ և սա նույնպես ակնհայտ է Լիդիանի փաստաթղթերից:

Թեև ԹԱԴ վերահսկման հնարավորությունը ուղղակիորեն կասկածի տակ չի դրվում, հեղինակները միևնույն ժամանակ անտեսում են ԹԱԴ-ի վերահսկման ընդունված մեթոդի՝ պասիվ մաքրման համակարգի աճող դերը: Այս մեթոդի միջազգային կիրառման բազմաթիվ օրինակներ են նշվում տեխնիկական հաշվետվության մեջ, տես այստեղ:

Զեկույցները հաշվի չեն առնում այն փաստը, որ Ամուլսարի ԲՍԱԳ-ի իրականացման գործընթացը վերահսկվում է միջազգային անկախ տեխնիկական փորձագետների կողմից: ԹԱԴ վերահսկման, ջրերի վրա ազդեցության, հանքի փակման յուրաքանչյուր ասպեկտ մանրամասն գնահատվել է անկախ փորձագետների կողմից:  

Զեկույցներում չի բացահայտվել որևէ նոր ռիսկ, որը Լիդիանի կողմից ավելի վաղ չի հայտնաբերվել և չի ներառվել մեր կառավարման պլաններում: Զեկույցների ընթերցողների համար կարևոր է իրազեկված լինել հետևյալի մասին:

Զեկույցներում հաշվի չեն առնված Լիդիանի կողմից նախատեսված և փաստաթղթերով հիմնավորված մեղմացման լայնածավալ միջոցառումները։

Թեև զեկույցների քննադատությունը վերաբերում է ԲՍԱԳ-ի (հունիս 2016) և NI 43-101 տեխնիկական զեկույցի «Առաջարկություններ» գլխին (մարտ  2017թ), զեկույցներից երևում է, որ քննադատները անտեսել են հանքի շինարարության, շահագործման, փակման և փակմանը հաջորդող փուլի համար մշակված բոլոր կառավարման պլաններն ու ԲՍԱԳ-ի գործընթացի ամբողջականությունը։ Կառավարման պլաններով սահմանված ծրագրերը անդրադառնում են Ծրագրի բնապահպանական ու սոցիալական ռիսկերին ու ազդեցություններին և ներառում են՝

ԹԱԴ կառավարման պլան,
Մակերևութային ջրերի կառավարման պլան, և
Հանքի նախնական ռեկուլտիվացիայի, փակման ու վերականգնման պլան։

Սկզբնական պլանները ներկայացված են այստեղ, և դրանք ենթարկվում են Բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններով (ԲՍԿՊ) նախատեսված զարգացումների։

Խորհրդատուները որևէ կերպ չեն փորձել կապ հաստատել Լիդիանի բնապահպանական ու սոցիալական թիմի հետ՝ առկա կառավարման պլանները լիարժեքորեն ըմբռնելու նպատակով։ Դա լուրջ բացթողում է, որի հետևանքով ծրագիրն ընկալվել է մասնակիորեն և արվել են սխալ ենթադրություններ, որոնք հնարավոր էր բացառել պատշաճ քննարկման դեպքում։  

Լիդիանի ուսումնասիրություններն ու մեղմացման միջոցառումների պլանները իրականացվել և մանրամասն ստուգվել են անկախ փորձագետների կողմից՝ միջազգային չափանիշներին համապատասխանության մասով:

Զեկույցներում նշվում է, որ «արդյունահանումը չի կարելի սկսել այնքան ժամանակ, քանի դեռ անկախ մարմինների/խորհդատուների կողմից չեն իրականացվել լրացուցիչ ուսումնասիրություններ»։ Այս խորհուրդը անտեսում է այն փաստը, որ Ամուլսարի ծրագրի նկատմամբ արդեն իսկ իրականացվում է անկախ վերահսկողություն, ինչպես նաև իրականացվում է կատարվող գործողությունների շարունակական բնապահպանական մոնիթորինգ, վերլուծություն և գնահատում։   

Լիդիանի Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանները լիովին համապատասխանում են ինչպես հայաստանյան օրենսդրության պահանջներին, այնպես էլ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների և միջազգային կառույցների խստագույն չափանիշներին, մասնավորապես՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կատարողական պահանջներին ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կատարողական չափանիշներին։ Լիդիանի ԲՍԿՊ-ները 2017թ․ ապրիլին մանրակրկիտ և անկախ ստուգման են ենթարկվել անկախ միջազգային բնապահպանական ու սոցիալական աուդիտի կողմից, որը հաստատել է, որ մակերևութային և ստորգետնյա ջրերի ու ԹԱԴ-ի կառավարման հետ կապված բնապահպանական ռիսկերն ու ազդեցությունները լիարժեք ներառված են ընդհանուր կառավարման համակարգում, իսկ Ծրագիրը համապատախսանում է ստանձնած պարտավորությունների պահանջներին։

Զեկույցներում ասվում է, որ լրացուցիչ աշխատանքներ է անհրաժեշտ ձեռնարկել ազդեցությունները գնահատելու և մեղմելու համար, մինչդեռ հաշվի չի առնվում, որ այս աշխատանքներն արդեն իսկ նախագծվել են, բյուջետավորվել են և իրականացվելու են Ծրագրի համապատասխան փուլում:

Զեկույցների հեղինակները, որոշ դեպքերում խոսում են հետագա մանրամասն ուսումնասիրությունների և փորձարկումների անհրաժեշտության մասին՝ նշելով որ դրանք դեռևս չեն ձեռնարկվել Ամուլսարում:  Հանքարդյունաբերության լավագույն փորձի ուղեցույցը նախատեսում է ծրագրի նախագծման փուլային մոտեցում: Սա ենթադրում է, որ մանրակրկիտ նախագծումը իրականացվում է ծրագրին զուգընթաց: Զեկույցներում առաջարկվող աշխատանքների մեծ մասն արդեն նախագծվել և բյուջետավորվել է՝ համապատասխան փուլերում իրականացնելու նպատակով: Սա հստակ երևում է մեր փաստաթղթերում:

Օրինակ, զեկույցներում նշվում է, որ «Լրացուցիչ բազմաթիվ երկրաքիմիական հետազոտություններ պետք է իրականացվեն, այդ թվում՝ ավելի շատ թթվահիմնային հաշվառումներ, նյութաբանություն՝ թթվային ապարների դրենաժի ծավալները և ժամանակի հետ դրանց փոփոխությունը կանխատեսելու համար:»  Դա հանդիսանում է նաև մեր հրապարակային ԲՍԿՊ-ի պահանջ, որտեղ ասվում է, որ հետագա ուսումնասիրություններ են պահանջվում ԹԱԴ մաքրման մանրամասն ռազմավարություն մշակելու համար: Իսկ Տեխնիկատնտեսական հիմնավորման- NI 43-101 փաստաթղթում նշվում է այս աշխատանքների համար նախատեսված բյուջեն:
 
Պասիվ մաքրման մեթոդների և հետփակման փուլում ԹԱԴ կառավարման արդյունավետությունը հաստատելու համար պահանջվող հետագա ուսումնասիրությունները ևս նախագծվել են և բյուջետավորվել: Եթե տվյալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ առաջարկվող պլանները բավարար չեն, ինչը քիչ հավանական է, ապա մաքրման այլընտրանքային մեթոդներ կկիրառվեն: Կարևոր է, որ լրացուցիչ ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի բավարար ժամանակ մնա այլընտրանքային ուսումնասիրությունների հաստատման, գնահատման և իրականացման համար, եթե նման անհրաժեշտություն լինի: 

Որոշ դեպքերում զեկույցներում սխալ են մեկնաբանվում, անտեսվում և համատեքստից դուրս են դիտարկվում ԲՍԱԳ-ում և այլ ուսումնասիրություններում համապարփակ ներկայացված շատ հարցեր:     

Զեկույցներում բարձրացված հարցերի մեծ մասը Լիդիանի կողմից ավելի վաղ քննարկվել, գնահատվել և ներառվել է մեր կառավարման պլաններում:

Պնդում. ԲՍԱԳ-ում ասվում է, որ ստորգետնյա ջրեր չեն ներհոսելու բացահանք:
Իրականում. Դա սխալ մենկաբանություն է: ԲՍԱԳ-ում մոդելավորվում և գնահատվում է ստորգետնյա ջրերի ներհոսքը և դրանց կառավարումը (տես, օրինակ՝ Հավելված 6.9.1-ը):

Պնդում. Սնդիկի արտանետումները սպասելի են, այդ թվում նաև սնդիկի ռետորտային համակարգից: 

Իրականում. Փորձարկումները ցույց են տվել, որ վերամշակված հանքաքարը սնդիկ չի պարունակի, իսկ ռետորտային համակարգը նախատեսվում է որպես անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ բնապահպանական կառավարման միջոց: Արտանետումներ չեն լինելու:  

Պնդում. Պլաններում հաշվի չի առնվում յարոզիտի և ալունիտի ազդեցությունը ԹԱԴ-ի վրա:

Իրականում. Տվյալ միներալների թթվագոյացնող պոտենցիալը գնահատվել է և հաստատվել որպես զրոյական: Այդ մասին բազմիցս նշվում է թե ՏՏՀ-ում և թե ԲՍԱԳ-ում:

Այս և Զեկույցներում բարձրացված բոլոր տեխնիկական հարցերի մանրամասն պատասխանները կարելի է գտնել «Wardell Armstrong» ընկերության կողմից պատրաստված զեկույցում, որը ներառում է «GRE» և «Golder Associates» ընկերությունների կողմից կազմված Հավելվածներ:  Լիդիանը պատրաստ է Զեկույցների հեղինակների հետ հետագա քննարկումների և բաց է շահագրգիռ բոլոր կողմերի հետ շարունակական թափանցիկ երկխոսության համար:

Հանքարդյունահանումը ենթադրում է զգալի ներդրումներ յուրաքանչյուր շահագրգիռ կողմի համար արդյունք ապահովելու նպատակով:  Այս գործընթացը նաև ենթադրում է խիստ վերահսկողություն և պատասխանատվություն: Լիդիանը ձգտում է իրականացնել առավելագույն թափանցիկ և վստահելի գործունեություն: Համոզված ենք, որ Ամուլսարը կլինի օրինակելի հանք՝ բոլոր հնարավոր ռիսկերի լիարժեք վերահսկմամբ, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ՝ առաջատար հանքարդյունաբերական երկրների՝ Կանադայի, Ավստրալիայի կամ ԱՄՆ-ի օրինակով:   

Նշենք նաև, որ մեր ընկերության ղեկավար կազմի զգալի մասը հայազգի բարձրակարգ մասնագետներ են, որոնք նաև իրենց երկրի հայրենասեր քաղաքացիներ են:  Նրանք մեր ընկերության մաս են կազմել, որպեսզի իրականացնեն բնապահպանական տեսանկյունից պատասխանատու և Հայաստանին օգուտ բերող ծրագիր: Նրանք նույնքան նվիրված են իրենց երկրին, որքան մյուս շահագրգիռ կողմերը: 
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին 19/04/2024 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին 19/04/2024 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին 19/04/2024 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան 19/04/2024 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով 19/04/2024 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից 19/04/2024 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) 19/04/2024 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ 19/04/2024 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել 19/04/2024 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է 19/04/2024 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները 19/04/2024 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 19/04/2024 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը 19/04/2024 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար 19/04/2024 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին 19/04/2024 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին 19/04/2024 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան 19/04/2024 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին 19/04/2024 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ 19/04/2024 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ 19/04/2024 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը 19/04/2024 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է 19/04/2024 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները 19/04/2024 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին 19/04/2024 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում

Տվյալ բաժնի վերջին նյութերը