22/08/2017 14:06
ՄԱԿ-ը հայտնել է ԿԺԴՀ-ից Սիրիա ուղարկված բեռների առգրավման մասին
Վերջին կես տարում առգրավվել է երկու բեռ, որն ուղարկվել էր Հյուսիային Կորեայի կողմից Սիրիայի գիտական հետազոտությունների ու մշակումների կենտրոն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պատժամիջոցների խախտման վերաբերյալ ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին։ Առգրավման վայրն ու ժամանակը չեն հստակեցվում։
«ՄԱԿ-ի երկու անդամ-պետություններ առգրավել են մատակարարումները՝ նախատեսված Սիրիայի համար։ Այլ պետություն տեղեկացրել է կազմակերպությանն այն մասին, որ առկա են պատճառներ՝ ենթադրելու, որ այդ ապրանքները հանդիսանում են լեռնաաարդյունաբերության զարգացման Կորեայի առևտրային կորպորացիայի և Սիրիայի միջև պայմանագրի մաս», - ասվում է զեկույցում։
Նաև նշվում է, որ բեռի հասցեատերերը եղել են սիրիական կեղծ կազմակերպություններ։