Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է

22/08/2017 15:45

Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է


90-ականներին Սամվել Երվինյանի ջութակի ելևէջները գրեթե յուրաքանչյուր հայի ընտանիքում էին հնչում, ու դժվար չէր կռահել, որ մի օր այդ հնչյունները օտարների պատուհաններից են ներս մտնելու: Նրա կատարողականությունն անտարբեր չթողեց աշխարհահռչակ երաժիշտ Յաննիին, և արդեն շուրջ 15 տարի հայ վիրտուոզն իր կարևոր տեղն ունի Յաննիի խմբում:

Aysor.am-ի զրուցակիցը Սամվել Երվինյանն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող ու ստեղծագործող երաժիշտն այս ամառը որոշել է անցկացնել հայրենիքում՝ ծնողների ու հարազատների միջավայրում: Հայաստան է եկել օգոստոսի 15-ին, կմեկնի սեպտեմբերի 20-ին:

- Պարոն Երվինյան, հայաստանյան այս այցելությունը գործնակա՞ն, թե՞ անձնական բնույթ է կրում:

- Այս անգամ հայրենիք այցելությունս անձնական պատճառներ ունի. շատ էի կարոտել ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս: Իհարկե, կարոտս մեծ էր նաև հայրենիքիս նկատմամբ:

- Վերջին անգամ ե՞րբ եք Երևանում եղել: Շա՞տ է փոխվել մեր քաղաքը:

- Ուղիղ մեկ տարի առաջ եմ այստեղ եղել: Այս ընթացքում իմ սիրելի քաղաքը գրեթե չի փոխվել: Գիտեք, շատ կցանկանայի, որ Երևանը մաքուր լիներ: Հատկապես կենտրոնը, քանի որ ես քաղաքի գրեթե կենտրոնում եմ ծնվել: Մեր մայրաքաղաքը՝ Երևանն արժանի է, որ իրեն մաքուր պահեն ու փայփայեն:

- Ձեր՝ այստեղ գտնվելու մասին համացանցից տեղեկացանք. օրերս բոլորը գրում ու խոսում էին, որ երևանյան խանութներից մեկում հաճախորդների փոխարեն դուք եք վճարել: Թեև համագործակցում եք համաշխարհային ճանաչում ունեցող Յանիի խմբի հետ, ինքներդ էլ մեծ ճանաչում ունեք, սակայն Հայաստանում շատերը կարող են Ձեր բարեգործական քայլը որպես փիար միջոց համարել: Իրականում, ինչո՞ւ նման ցանկություն առաջացավ: Հեշտությա՞մ համաձայնվեցին, որ իրենց փոխարեն վճարեք:

- Չեմ կարծում, թե այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, կմտածեն, թե ես դա փիարի համար եմ արել: Պարզապես այդ պահին լավ, բարձր տրամադրություն ունեի: Այդ մարդիկ դժվարությամբ համաձայնվեցին: Չէ՞ որ հայերը հպարտ ազգ են…

- Նման քայլերի հաճա՞խ եք դիմում:

- Ամբողջ կյանքում:

- Հայաստան այցելելիս որտե՞ղ եք բնակվում: Ձեր տունը պահպանվե՞լ է, թե՞ վաճառել եք: Ունե՞ք այստեղ հարազատներ:

- Իմ տունը պահպանվել է, բայց ես գալուց ծնողներիս մոտ եմ մնում: Իմ բոլոր հարազատները Հայաստանում են: Բայց ընկերներս՝ ոչ թե երկրպագուներս, այլ հենց ընկերներս, ամբողջ աշխարհում են սփռված: Շատ-շատ են նաև հայ ընկերներս, որոնց անունները չեմ թվարկի, քանի որ ժամանակը չի բավականացնի (ժպտում է՝ հեղ.):

- Հաճա՞խ եք Երևան գալիս:

- Առաջին իսկ հնարավորության դեպքում:

- Այս անգամ ովքե՞ր են Ձեզ ուղեկցում, ընտանիքի հե՞տ եք եկել:

- Ո՛չ, այս անգամ մենակ եմ եկել, քանի որ երեխաներիս դասերը օգոստոսի 14-ից սկսվել են:

- Քանի՞ երեխա ունեք, հետևո՞ւմ են հայրիկի ճանապարհին:

- Երկու որդի ունեմ, ավագ տղաս Լաս Վեգասի համալսարանում է սովորում, հարվածային գործիքների վրա է նվագում: Իմ վերջին ալբոմում նա է բոլոր հարվածային գործիքների նվագողը: Կրտսերս միջնակարգ դպրոցում է սովորում: Երկուսն էլ գերազանցիկներ են:

- Ձեր կինը և՞ս երաժիշտ է:

- Այո՛, միասին սովորել ենք Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետագայում էլ՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:

- Բնակվում եք ԱՄՆ-ում: Հատկապես նոր սերնդին հետաքրքիր կլինի՝ ե՞րբ և ի՞նչը արդեն իսկ սիրված ու ճանաչված երաժիշտին տարավ Հայաստանից:

- Ես ընտանիքիս հետ Ամերիկա մեկնեցի 2002 թվականին: Մինչ այդ երեք անգամ եղել էի այնտեղ, բայց մենակ: Հայաստանն իմ կարիերայի համար արդեն «փոքր» էր: Ներեցեք անհամեստությանս համար, բայց ինչպես հին առակում է ասվում՝ «Большому кораблю большое плавание» (ժպտում է՝ հեղ.):

- Բացի Յաննիի հետ համագործակցելուց, ի՞նչ այլ զբաղվածություն ունեք այդտեղ:

- Անկեղծ ասած, Յաննիի հետ ես շատ զբաղված եմ, բայց միշտ էլ փորձում եմ ժամանակ գտնել և՛ ընտանիքիս, և՛ անհատական գործունեությանս համար: Աշխատում եմ իմ նախագծերի վրա: Ներկա պահին զուգահեռաբար երկու ալբոմ եմ ձայնագրում: Նրանցից մեկում բազմաժանր ստեղծագործություններ են, այդ թվում նաև իմ աշխատանքները: Երկրորդ ալբոմը դասական երաժշտության սիրահարների համար է, այնտեղ ներկայացնում եմ Բախ, Գլյուկ, Մոցարտ, Պագանինի, Պաբլո Սարասատե…

- Ի դեպ, Ձեր և Յաննիի համագործակցությունը պատահակա՞ն ստացվեց, թե՞ այդ հարցում աջակից ունեիք:

- Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ հին ընկերոջը՝ Արա Գևորգյանին, ում հետ համերգային ծրագրերով հանդես էր գալիս հայտնի երաժիշտ Պեդրո Էուստաչեն: Վերջինս երկար տարիներ նվագել էր Յաննիի հետ: Հենց այս ծանոթությունից էլ ամեն ինչ սկսվեց…

- Թեև ասում են, որ երաժշտությունը լեզու չի ճանաչում, բայց, այնուամենայնիվ, Ձեր ջութակի առաջին իսկ ելևեջները հուշում են հայկական արմատների մասին: Ինչպե՞ս են ամերիկացիները վերաբերում հայկական երաժշտությանը:

- Զարմանալի կլիներ, եթե իմ երաժշտության մեջ չլինեին հայկական տարրեր: Պապիկս Մուշեղ Երվինյանն է, ումով ես շատ եմ հպարտանում: Նա Շապին Գարահիսարից է, որտեղ ծնվել է նաև հայ ազգի հերոս Անդրանիկ Օզանյանը: Նույնիսկ նրանց միասնական լուսանկարներն են պահպանվել… Ինչ վերաբերում է ամերիկացիների՝ հայկական երաժշտության նկատմամբ վերաբերմունքին, բնականաբար, շատ լավ են ընդունում: Այլ հարց է՝ ինչպե՞ս է այդ երաժշտությունը կատարվում…

- Պարոն Երվինյան ծնվել եք Հայաստանում, բնակվում եք ԱՄՆ-ում, ո՞ր երկրի մշակույթն է Ձեզ առավել հարազատ: Ստեղծագործող մարդու համար որքանո՞վ է կարևոր բնակավայրը: Կարող է արդյոք երկիրը փոխել արվեստագետի մշակութային ճաշակը:

- Միգուցե ապրելու վայրը նշանակություն ունի: Ամեն դեպքում, ես իմ լավագույն ստեղծագործությունները Հայաստանում եմ գրել: Ամերիկան բազմազգ երկիր է, ես տարբեր ազգերի շատ երաժիշտների հետ եմ աշխատել, ինչը, բնականաբար, արտացոլվել է իմ աշխատանքներում, ազդել է դրանց վրա: Ընդհանրապես, ես ինձ համարում եմ աշխարհի քաղաքացի (ժպտում է՝ հեղ.):

- Ստացվո՞ւմ է ԱՄՆ-ում պահպանել հայկական արմատները, թե՞ արդեն զգում եք ձուլման վտանգը:

- Բնականաբար, որքանով հնարավոր է՝ պահպանում ենք հայկական արմատները: Չէ՞ որ արյունը երբեք չի փոխվում:

- Գաղտնիք չէ, որ երաժիշտներից շատերն այսօր առաջնահերթություն են տալիս մասնավոր հրավերներին, քանի որ դրանք կոմերցիոն բնույթ են կրում և երաժիշտին օգնում են շատ ավելի մեծ գումար վաստակել: Դա չի՞ խանգարում մասնագետի բուն գործունեությանը:

- Կոմերցիան վատ բան չէ, դա լավ է: Բայց այն չպետք է բացասաբար ազդի ստեղծագործական գործունեության վրա: 

- Երիտասարդ հայ ջութակահարների հետ շփում ունե՞ք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց մասնագիտական որակները: Համագործակցություն սպասվո՞ւմ է:

- Ցավոք, զբաղվածության և մեծ հեռավորության պատճառով չի ստացվում շատ շփվել հայ երիտասարդ ջութակահարների հետ: Բայց ուրախությամբ կնկատեմ, որ նրանց մեջ կան շատ օժտվածներ: Հիմա աշխարհում շատ են պրոֆեսիոնալ ջութակահարները, ովքեր լիովին տիրապետում են գործիքին: Բայց ինչպես մի անգամ ասել է Իգոր Օյստրախը՝ մեծն Դավիդ Օյստրախի որդին՝ քիչ են այն երաժիշտները, որոնց հնարավոր է լսել ռադիոյով, կամ հեռավորությունից, բայց ձեռագրից ճանաչել, թե ով է նա: Ի դեպ, Դավիդ Օյստրախն իմ ուսուցչի՝ Էդուարդ Դայանի ուսուցիչն է եղել:

- Քանի որ գրեթե մեկ ամիս էլ դեռ Հայաստանում եք լինելու, ունե՞ք այստեղ նախընտրած հանգստի վայր:

- Սիրում եմ հանգստանալ Ջերմուկում, Դիլիջանում, Քանաքեռ Գեսում՝ իմ բանակային ընկեր Հարութի մոտ:

- Պարոն Երվինյան, շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր հարցազրույցը:

- Ես ևս շնորհակալ եմ: Ամբողջ սրտով խաղաղություն ու համբերություն եմ մաղթում հայ ազգին:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը