22/08/2017 16:22
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել
Մոսկվայի Նովինսկի բուլվարում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հերթ է գոյացել, փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը:
Երեքշաբթին վերջին օրն է, երբ ամերիկյան դեսպանատունը վիզաներ կտրամադրի մինչ սեպտեմբերի 1-ը ընդմիջումից առաջ։
Հերթը կազմված է նրանցից, ովքեր պետք է հարցազրույց անցնեն կամ արդեն եկել են պատրաստի վիզայի հետևից։
Ավելի վաղ հաղորդվել էր,որ ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը ողջ Ռուսաստանում։ Սեպտեմբերի 1-ից ընթացակարգը կվերսկսվի միայն Մոսկվայում։