22/08/2017 17:17
ՊԲ-ում նոր ուսումնաշրջանի մեկնարկի կապակցությամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել
Բանակային նոր ուսումնաշրջանի մեկնարկային գործընթացների շրջանակում, օգոստոսի 22-ին, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել բանակի վարչության և կառավարման մարմինների ներգրավմամբ, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Նշված միջոցառումներին՝ ըստ գործառութային պարտականությունների մասնակցել են բաժինների և ծառայությունների պետերը, շտաբի վարչության սպայակազմը:
Իրականացված համալիր գործընթացների շրջանակում անց են կացվել տարաբնույթ մարզումներ, ըստ առանձին ուղղությունների համապատասխան պաշտոնատար անձինք հանդես են եկել զեկույցներով, ծավալվել են քննարկումներ, ճշգրտվել 2017 թվականի 2-րդ կիսամյակի խնդիրները:
Վերջում առաջիկա անելիքների վերաբերյալ, մարզումներին մասնակցող զինվորականները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից:
Հիշեցնենք, որ բանակային նոր ուսումնական փուլը մեկնարկել է օգոստոսի 14-ին:
1-ին փուլում մարտավարաշարային պարապմունքներ են կատարվել ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ և զորամաս օղակներում, որոնց արդյունքում մասնակից բոլոր ստորաբաժանումները ներդաշնակվել և բերվել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի: