22/08/2017 13:07
Սիրիայի շուրջ Աստանայում հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի կեսերին
Աստանայում Սիրիայի շուրջ միջազգային հանդիպումը նախնական տվյալով կարող է տեղի ունենալ սեպտեմբերի կեսերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Քայրաթ Աբդրահմանովը, փոխանցում է ТАСС-ը։
«Ըստ ռուսական կողմից ստացած տեղեկության՝ հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մինչև օգոստոսի վերջ մտադիր են փորձագետների մակարդակով տեխնիկական հանդիպում անցկացնել, որի ժամանակ կորոշվեն օրակարգը և հերթական հանդիպման հստակ ժամկետները՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի շրջանակում», -նշել է Աբդրահմանովը։
Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ հերթական հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 4-5-ը։